26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալեն Սիմոնյանն իր եթերից հետո պետք է հրաժարական տա. Տիգրան Աթանեսյան

Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարոն Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն:

Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա այն իհարկե խեղաթյուրված է ներկայացվում:

Դրա մասին, անհրաժեշտության դեպքում, կխոսի Արթուր Դանիելյանը:

Ամեն դեպքում, առկա է և անհերքելի ՀՀ քրեական օրենսգրքի 112 կամ 113 հոդվածներով արգելված արարքը առերևույթ կատարելու փաստը:

ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է միջնորդել ԱԺ-ին, իսկ վերջինս՝ պարտավոր է թույլատրել պատգամավոր Ա.Սիմոնյանին ենթարկել քրեական պատասխանատվության:

Իսկ հարցի բարոյական կողմին կանդրադառնան այլ անձինք»,- գրել է Աթանեսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ