27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ կառավարությունը չունի 100 միլիարդ դրամ` բնակչությանը բաժանելու համար. «Իմ քայլը»

Ակնհայտ է, որ իրավիճակն անկանխատեսելի է, ուստի անհրաժեշտ է գործադիր իշխանությանը հնարավորություն տալ վերաբաշխել բյուջեն: Այս մասին ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Պատգամավորը նաեւ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկությանը` բյուջեից 100 միլիարդ դրամ որպես օգնություն հատկացնելու մասին: «2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մենք դրամական հոսքերի պահուստ ունեինք, որի մեջ կառավարության մասնաբաժինը 71.8 միլիարդ դրամ էր կազմում: 2020-ին մենք բոլորս ընդունեցինք պետական բյուջեն, ըստ որի դեֆիցիտը կֆինանսավորենք ներքին ռեսուրսների հաշվին: Այժմ այդ 71.8 միլիարդ դրամից 47 միլիարդ դրամը պետք է հատկացվի որոշ ծախսերի համար: Մնում է 25 միլիարդ դրամ: Եվ մենք օրենսդրական նախաձեռնություն ենք ընդունել, որի միջոցով վերաբաշխել ենք արտաբյուջետային միջոցները: Դեկտեմբերի 31-ի դրությամբ 13.4 միլիարդ դրամն արտաբյուջետային միջոցներից էր, եւ եթե դրանք հանենք, կմնա ընդամենը 12 միլիարդ դրամ»,- պարզաբանեց Մանուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ