26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կաթողիկոսի և Սերժ Սարգսյանի հանդիպման ու դրա օրակարգի մասին հրապարակումն անհեթեթություն է. Մայր Աթոռի արձագանքը

Ծանոթանալով NewArmenia.am կայքում հրապարակված «Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. պայմանավորվել են համատեղել ուժերը» նյութին՝ ցանկանում եմ նշել հետևյալը, Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Պետական, քաղաքական կամ հասարակական գործիչների, այդ թվում և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որևէ արգելք և սահմանափակում չկա։ Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության՝ քննարկելու մեր երկրին ու ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրներ։ Պետք է ձերբազատվել այդպիսի հանդիպումներին արհեստական օրակարգեր վերագրելուց և դավադրություններ փնտրելուց։ Անհեթեթություն է մտածել, որ այդպիսի օրակարգով հանդիպում կարող էր լինել», – նշել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Հիշըցնենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հերքել էին լուրը, ասելով. «Իհարկե, իրականությանը չի համապատասխանում և որևէ հիմք չունի: Պաշտոնաթողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ է հանդիպում ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ընդ որում՝ դրանցից և ոչ մեկը չի եղել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո:

Դավադրությունների տեսության հեղինակներն այժմ էլ հերթական դավադրությունը հյուսում են ձեր վկայակոչած թեմայով: Սա է իրականությունը:

Իսկ Վեհափառ Հայրապետի հետ վերոնշալ հադիպումների ժամանակ քննարկումների թեմաներն այնպիսին էին, ինչպիսիք վայել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀՀ պաշտոնաթող նախագահին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ