27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը կամ պետք է ներողություն խնդրի և շարունակի կառավարել, կամ որպես վատ կառավարիչ հրաժարական տա. Հայկ Բարսեղյան

Կառավարության դիմաց բողոքի ակցիա է անում քաղաքացիական ակտիվիստ, SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը։

«Ցանկանում եմ վերականգնել արդարությունը մեր Հայաստանում։ Հազար հատ պատճառ կա՝ սկսած հեռախոսներով էդ տեղորոշման օրենքից, որը մեր ազատությանը դեմ է, վերջացրած անհեթեթ կարանտինից ուշացած այո-ի և ոչ-ի քարոզարշավից, ոստիկանական համակարգի փնթի վիճակից», – ասաց Հայկ Բարսեղյանը։

 

Հարցին, թե հիասթափվա՞ծ է կառավարության գործելաոճից, Հայկ Բարսեեղյանը պատասխանեց.

«Ոչ թե հիասթափված եմ, այլ՝ նեղված եմ, որ ջանք եմ դրել ներկա իշխանության գալու համար։ Ես Փաշինյանի խոսքերը լուրջ չեմ ընդունում էն պահից, երբ կորոնավիրուսը լուրջ ընդունեց ինքը ու Ազգային ժողովում կմկմում էր։ Այդ պահից սկսած ես չեմ կարող Նիկոլ Փաշինյան անձին լուրջ ընդունել։ Ինքը պետք է որպես երկրի ղեկավար ներողություն խնդրի և շարունակի կառավարել, որպեսզի իր կառավարումն այլևս ծիծաղելի չլինի։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյան անձը մաքուր նպատակներ ունի, բայց վատ կառավարիչ է, և այս դեպքում կամ պետք է գիտակցի, որ վատ կառավարիչ է, կամ պետք է հրաժարական տա։ Երկուսից մեկը։ Այստեղ եմ, որովհետև չէի կարող ուղղակի տանը նստել, էմոցիաները խեղդում են ու ես մեղքի զգացողություն ունեմ էսօրվա երկրի փնթի վիճակի համար» , – ասաց Հայկ Բարսեղյանը։

 

Նշենք, որ առավոտյան ոստիկանները Հայկ Բարսեղյանին բերման էին ենթարկել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ