27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շոկերը հետզհետե լինելու են ավելի վատը․ այսօր կորոնավիրուսն է, վաղը մի ինչ-որ նոր բան է լինելու. ԿԲ նախագահի թեկնածու

«Եթե ճիշտ եմ հիշում՝ համահայկական բանկի գաղափարը ստեղծվեց այն ժամանակ, երբ բոլորին թվում էր, որ ամեն ինչ միշտ լավ է լինելու։ Դա 2003-2007թթ. էին, երբ աշխարհը ծաղկման փուլում էր, և բոլորին թվում էր, թե ամեն ինչ լավ է լինելու։ Կյանքը ցույց տվեց, որ այդքան էլ այդպես չէ։ Իմ տեսլականը կամ իմ պատկերացումներն աշխարհի վերաբերյալ մի քիչ ավելի կոնսերվատիվ են»,- խորհրդարանում այս մասին ասաց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։

«Ես կարծում եմ, որ շոկերը հետզհետե լինելու են ավելի վատը, լինելու են ավելի հաճախ, և մենք անընդհատ բախվելու ենք այն իրականության հետ, որ, այսպես թե այնպես, առնչվելու ենք այդ շոկերին։ Ինչքան էլ ուզենամ լավատես լինել, ես կարծում եմ, որ այսօր կորոնավիրուսն է, վաղը մի ինչ-որ նոր բան է լինելու։ Եվ մեր հիմնական նպատակը ԿԲ-ում հենց դա է, որ ունենանք այն գիտելիքի պաշարը, այն մարդկանց ու տեխնոլոգիաները, որ կարողանանք ամեն եկող շոկին տալ դրան համապատասխան արձագանք»,- ասաց ԿԲ նախագահի թեկնածուն։ 

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է ԿԲ պահպանողական գործիքակազմն ունակ այդ նոր շոկերին դիմակայել. «Իհարկե, ԿԲ-ն վարում է հենց պահպանողական քաղաաքականություն, բայց մենք հատկապես այս համավարակից հետո խոսում ենք ոչ ստանդարտ իրողությունների, ոչ ստանդարտ լուծումների մասին, որոնք մեզ անհրաժեշտ են լինելու։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ԿԲ-ն ի՞նչ ոչ ստանդարտ գործիքներ պետք է մտածի, ներդնի, որպեսզի արդեն առկա ճգնաժամերը և Ձեր նկարագրած հնարավոր նոր շոկերը մեզ համար նվազ ցավոտ լինեն»։

Ի պատասխան՝ Մարտին Գալստյանն ասաց, որ ԿԲ ներկայիս գործիքակազմը դեռ իրեն չի սպառել. «Խնդիրների առաջացմանը զուգընթաց, բնականաբար, գործիքակազմը ևս փոփոխությունների է ենթարկվելու։ Ազնվորեն ասեմ՝ իմ խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ այն գործիքակազմը, որը որդեգրում են ինչ-որ կենտրոնական բանկեր, թե՛ քաղաքական ճնշումների արդյունքում, թե՛ իրենց համոզմունքներին խորթ, ես չեմ կարծում, որ դրանք օպտիմալ լուծումներ են»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ