26 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

ՀՀ-ում գրանցված և Աֆրիկայում բազավորված օդանավերը ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում. Փաշինյանը՝ իր ստացած տեղեկանքի մասին

F89EE9D5-9B9B-4EBB-8C1E-63A70243CB92

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է ՀՀ Քաղաքացիական ավիացիան, և ով է պատասխանատվություն կրելու այն բացթողումների համար, որի մասին իր ասուլիսում ասաց  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի պարբերություն կարդաց Հաշվեքննիչ պալատի՝ 2019 թվականի աշնանն իրեն տրված տեղեկանքից:

«2018 թվականի դրությամբ ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված է Հայաստանից դուրս, որից 18-ը՝ աֆրիկյան երկրներում, որոնք հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ: Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջների կատարման գրություններ: Ներկայացվել են նաև տեղեկություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերն աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում: Գրությունները կցվում են»,- պատգամավորի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց  Նիկոլ Փաշինյանը:

Տեղեկանքից մի հատված ընթերցելուց հետո վարչապետը պարզաբանեց. եվրոպական համապատասխան հանձնաժողովն արձանագրել է հետևյալը, որ ՀՀ Քաղաքացիական կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում, և սա մեկնաբանությունների տեղիք է տալիս:

«Այս տեղեկանքում ներկայացված է, թե ինչու չի կարողանում վերահսկել, որովհետև Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ունի պարտավորություններ,  բայց մեր կարգավորումներով չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ: Բացի այդ, 2019 թվականի աշնանը եվրոպական կազմակերպությունները ստուգել են ավիաընկերություններից մեկը, դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք են ուղարկել Ավիացիայի կոմիտե,  պաշտոնյան, որը պարտավոր էր զեկուցել կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել: Կոմիտեի ղեկավարն իմացել է այդ մասին 2 ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ, և նրան այդ մասին տեղյակ են պահել իր կոլեգաները: Երբ պարզաբանումների պրոցես է սկսվել, թե ինչու չի զեկուցվել, արդյունքում՝ այդ աշխատողն ազատվել է աշխատանքից և աշխատանքի անցել այն ավիաընկերությունում, որը ստուգման է ենթարկվել»,- ասաց  վարչապետը՝ նշելով, որ կա հարուցված երկու քրեական գործ, որոնցից մեկը  վերաբերում է հենց այս դեպքին:

Ըստ Կառավարության ղեկավարի՝ խնդիր է այն, որ ամբողջ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաները տրվում են համապատասխան  վճարի դիմաց, ինչը չի կարող անել մեր քաղավիացիան՝ իր ունեցած կարգավիճակով, դրա համար քննարկվում են լուծումներ, որ կարգավիճակն այնպես փոխվի, որ Քաղավիացիան կարողանա, ինչպես Կադաստրի կոմիտեն է, դառնալ ինքնածածկվող կազմակերպություն, ունենա ֆինանսներ, այդ թվում՝ պատշաճ մասնագետներ ներգրավելու և իր լիազորություններն իրականացնելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ