16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Անօրենների բնությունն իրենն անելու էր․ քաղաքագետը՝ Վեհափառի դեմ «արշավի» մասին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Վեհափառ Հայրապետի դեմ իշխանական թիմի այս հարձակումն իհարկե սպասելի էր։ Ես նույնիսկ կասեի՝ ուշացած։ Ճիշտ է, տարբեր առիթներով ժամանակ առ ժամանակ գռմռում էին, ատամ ցույց տալիս, բայց, ի զարմանս ինձ, հիմնականում կարողանում էին զսպել հոգևոր առաջնորդին հոշոտելու բնազդը։ Այն, որ ուշ թե շուտ անօրենների բնությունն իրենն անելու էր, չէի կասկածում. չես կարող շան դիմաց միս դնել և հուսալ, որ երբեք չի ուտի։ Որքան էլ վարժեցված լինի։

Եկեք բաց խոսենք։ Ես սպասում էի այս օրվան։ Անհամբեր էի սպասում։ Որովհետև հարցեր կան, որ պարզաբանման կարիք ունեն, պետք է շտապ քննարկվեն։ Օրինակ, ինձ հետաքրքիր է, թե ինչպիսի Հայաստան կժառանգենք մեր զավակներին՝ աղանդավորների ու սեռական փոքրամասնությունների, թե՞ հոգևոր ու ավանդական արժեքների երկիր։ Ու թող ոչ ոք չասի, թե օրակարգում նման հարց չկա։ Կա։ 2018թ. հեղաշրջումն էլ դրա մասին էր։

Եվ ուրեմն ի՞նչ է պետք անել։ Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է՝ պայքարել մեր երեխաների ապագայի համար։ Որպեսզի նրանք ապրեն արդար, ազնիվ և բարոյական կյանքով։ Լինեն մեր հայրերի ու պապերի դավանած արժեքների ժառանգը։ Առանց պայքար չի ստացվի։ Հնարավոր է անգամ դժվար լինի։ Բայց հուսադրող բան էլ կա։ Այն, որ պատմությունը չգիտի մի դեպք, երբ այդ հարցում պայքարի ելածը հաջողության չհասնի։ Նման բան ուղղակի չի եղել։

Ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ։ Ամեն սերունդ ինքը պետք է վաստակի իր զավակների բարեկեցությունը։ Փառք Տիրոջը, մեզ համեմատաբար հեշտ փորձություն է բաժին հասել։ Ինքներդ դատեք՝ սաֆարյան ստյոպիկներ, սիմոնյան ալեններ, փաշինյան նիկոլներ… Աստված առաջ, ամեն ինչ լավ կլինի։

P.S. Էս խելոքները կարծում են, թե հոգևորականին հալածելով, քարկոծելով կարող են վնասել նրան, լռեցնել… Որովհետև տգետ են։ Ախր Ծաղկազարդն էլ նոր է անցել է։ Ընդամենը մի քանի օր առաջ մեր հոգևոր հայրերը հնարավոր և անհնար բոլոր միջոցներով պատմում էին, թե Հիսուսն ինչի համար Երուսաղեմ գնաց… Լավ էհ, թե շատ են ուզում, կստանան իրենց պատիժը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ