02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Դու ո՞վ ես». Էդմոն Մարուքյանի ռեպլիկն՝ իմքայլական պատգամավորի հասցեին վիճաբանության առիթ դարձավ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր նախազգուշացում հայտարարաեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով տեղից վիրավորական արտահայտություն հնչեցրեց իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հասցեին:

Միրզոյանի զայրույթը հարուցեց Էդմոն Մարուքյանի «դու ո՞վ ես» արտահայտությունը՝ ուղղված Սուրեն Գրիգորյանին:

«Ինչքան էլ նյարդերը լարված լինեն, պետք է հարգալից խոսել իրար հետ: Ի՞նչ է նշանակում՝ «դու ով ես»: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52 հոդվածի համապատասխան կետի համաձայն՝ Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար», – ասաց Միրզոյանը:

Իսկ վիճաբանության առիթ դարձավ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի տապալումը: Այն չընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 34, դեմ՝ 79 պատգամավոր:

Էդմոն Մարուքյանն իր հերթին, դիմելով ԱԺ նախագահին, ասաց.

«Որ երեկ նույն պատգամավորն ամբիոնից ասում էր՝ մանիպուլյատոր, մանիպուլյատոր, էդ խի՞ չէիք նախազգուշացում հայտարարում, հը՞: Նախազգուշացում չէիք հայտարարում, որովհետև ձեր ֆրակցիայի՞ց էր»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ