19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք այդ պրոբլեմին. վարչապետը՝ կորոնավիրուսի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի մասին

24349519-E3F0-48B5-A1F4-F50B539F3958

Կորոնավիրուսի դեպքերն այսօր շատացել են: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ արձագրվել է 90 նոր դեպք և մեծ մասը կարանտինում են, կան կորոնավիրուսի բերովի դեպքեր. շրջանակները պարզվում են։

«Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն և հիմա Հայաստանում արդեն ինը բժշկական կազմակերպություն զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով»,-ասաց նա:

Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։

Նախարարը հայտնեց, որ որոշում է կայացվել և Հայաստանում ամենամեծ բժշկական կենտրոնը՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետք է նույնպես զբաղվի այս գործով։ «Օրվա ընթաքում այն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ բուժհիմնարկներ»,֊ասաց Թորոսյանը:

Վաչապետ  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեկ օրվա տվյալով պետք չէ հետևություն անել, բայց մենք դեպքերի աճի տեմպի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած: Նա կարևորեց, որ թեստավորման քանակները մեծացնում են և ցանկանում են հնարավորինս շատ դեպք ախտորոշել: Վարչապետը նշեց, որ իրավիճակը դեռևս վերահսկելի է:

«Կա երկու ծայրահեղություն, մեկը խուճապն է, որի կարիքը չկա, երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է: Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ոնց հասկանում եմ, չափից ավելի շատ ենք կանխել և հիմա չենք կարողանում հանրությանը հետ բերել հավասարակշիռ վիճակի, քանի որ երկրում տիրում է համատարած հանգստություն, որը համաճարակային տեսակետից պրոբլեմ է: Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին»,-ասաց նա և նշեց, որ հիվանդների 80 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ վիրուսն առավելապես վտանգավոր է ավագ սերնդի ներկայացուցիչների համար, սակայն սա չի նշանակում, որ ավելի երիտասարդները երաշխավորված են վիրուսից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ