28 Մայիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը

32192C56-FD50-4A12-9E25-7A77A7032A6D

Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 50,534 ընտրող (կամ ընտրողների 48,3 տոկոսը):

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև.

Ստեփանակերտում ընտրությանը մասնակցել է 17349 ընտրող (2 44.5 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 39022 է:

 

Ասկերանում ընտրությանը մասնակցել է 6919 ընտրող (57.2 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 12104 է:

Հադրութում ընտրությանը մասնակցել է 4901 ընտրող (55.7 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 8796 է:

Մարտակերտում ընտրությանը մասնակցել է 6858 ընտրող (51.3 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 13372 է:

Մարտունիում ընտրությանը մասնակցել է 8285 ընտրող (47.8 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 17342 է:

Շահումյանում ընտրությանը մասնակցել է 1099 ընտրող (51.4 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 2140 է:

Շուշիում ընտրությանը մասնակցել է 1935 ընտրող (49.0 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 3945 է:

Քաշաթաղում ընտրությանը մասնակցել է 2978 ընտրող (41.9 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 7106 է:

Երևանում ընտրությանը մասնակցել է 210 ընտրող (27.1 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 776 է:

Հիշեցնենք, որ Արցախում համապետական ընտրություններին մասնակցում են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ