27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ես էլ եմ ուզում կոչ անել իմ Արցախցի ընկերներին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետևելով Հայաստանի Հանրապետության 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին, ես էլ եմ ուզում կոչ անել իմ Արցախցի ընկերներին:

Հարգելի Արցախցիներ, դուք պառակտվող մարդու և Հայ ազգի տեսակ չեք՝ ոչ գույների, ոչ էլ խմբավորումների…
Դուք միշտ էլ համախմբվել եք մեր երկու հայկական պետությունների, մեր պետականության, մեր սուրբ գաղափարի շուրջը… Ոստի ես միանում եմ Նախագահ Սարգսյանի այս հորդորին՝ «Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, և դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ և պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը և ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը», իսկ անձամբ ինձ համար այդպիսի թեկնածուն դա Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանն է:

Մենք մեր թշնամու՝ «Բաժանիր, որ տիրես» անբարոյականությանը միշտ էլ հակադրել ենք մեր անբաժանելիության, մեր միասնականության, մեր համախմբվածության բարոյականությունը…

Վկան՝ մեր կերտած հերոսական պատմությունը…

Աստված զորավիգ և պահապան լինի Արցախին և մեր ողջ ժողովրդին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ