24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճումները». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճումները:

Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է:

Փետրվարին պանդեմիա չկար:

Պատկերացնո՞ւմ եք 1941-ի հունիսի վերջին, երբ Մեծ Հայրենական պատերազմը սկսվել էր, Ստալինը ժողովրդին ներկայացներ 41-ի մայիսի տնտեսական նվաճումները:

Հիշեցնեմ, մինչեւ կորոնավիրուսն էլ Փաշինյանը վաղուց կորցրել էր տնտեսական թռիչքաձև զարգացման, աննախադեպ ներդրումների, սփյուռքից հայրենիք վերադարձողների լայնածավալ ներգաղթի, աղքատության կրճատման, մի խոսքով կյանքի որակի բարձրացման համար մինչ իշխանափոխությունը խոստացված «կախարդական փայտիկը»:

Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկանց աչքը մտցնելու հարմար պահը չէ:

Առողջություն եւ սթափ դատողություն բոլորիս»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ