26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրաժարական է հասունանում․ Հրապարակ

Մարտի 19-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու նիստ, որը քննարկելու է բյուջեի կատարողականը։ Եթե այնպես լինի, որ նիստը տեղի չունենա` հետաձգվի, կամ, ասենք, ավագանին չներկայանա, դա կարո՞ղ է նշանակել քաղաքապետի մեխանիկական հրաժարական՝ կատարողականի չհաստատման դեպքում իրավական հետեւանքները դրան են հանգեցնում։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ հարցրինք ավագանու ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։

«Գիտեք, խնդիր իսկապես կա, եւ թեպետ մենք կողմնակից ենք առողջապահական նպատակներից ելնելով նիստի հետաձգմանը, այնուհանդերձ, կա օրենքի պահանջ, եւ ես կարծում եմ, որ քաղաքապետը պետք է օրենսդիր մարմնի հետ քննարկումներ իրականացնի` հնարավոր լուծումներ գտնելու համար. ֆորսմաժորը` ֆորսմաժոր, բայց օրենքի տառին պետք է հավատարիմ մնալ»: Իսկ հնարավո՞ր է կամիկաձե դառնաք` բոլորով. «Չեմ կարծում. կարծում եմ` իրավական լուծումներ կգտնվեն, չնայած իրավական կազուս կա»:

Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ չնայած իր «տիտանական ջանքերին»` ընդդիմադիր Խաժակյանին եւ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին քաղաքապետ Մարությանը հրաժարվել է ընդունել, խոսել այդ մասին: Հնարավո՞ր է քաղաքապետարանում չէր։ «Ոչ ոք քաղաքապետարանում չի տեսել քաղաքապետի գալը, ում հետ ես շփվել եմ, դա է պնդում, չեմ բացառում»,- ասաց Խաժակյանը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ