21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Ո՞վ է դուխ տալիս կոկորդիլոսասեր մարզպետին

default (1)

Ինչպես ավելի վաղ iravunk.com-ը գրել էր, Արարատի Մարզպետ Գարիկ Սարգսյանը աշխատանքային ժամերին ԱՅՈ-ի քարոզարշավով է զբաղված:

«Ոչ»-ի ճակատի նախաձեռնող խմբի ղեկավար, իրավապաշտպան  Ռուբեն Մելիքյանն էլ գրել էր․
Պաշտոնական աղբյուրներում բացակայում է որևէ տեղեկություն այն մասին, որ Արարատի մարզպետը մարտի 6-ին՝ ուրբաթ օրը, եղել է արձակուրդում, մինչդեռ այդ օրը՝ աշխատանքային ժամին (12:24), այո-ի քարոզչական գրառում է կատարել։ Դա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի խախտում է։ Սպասենք պարոն մարզպետի պարզաբանմանը»:

Iravunk.com-ը դեռ շաբաթներ առաջ անդրադարձել էր Արարատի Մարզպետ Գարիկ Սարգսյանի անօրինական ագիտացիային որը, դեռ շաբաթներ առաջ ստիպել էր,որ իր մարզի քաղաքապետերն ու գյուղապետերը պարտադիր պետք է գնան հանրաքվեի, քվեարկելով՝ ԱՅՈ: Վերջին օրերին տեղ գտած իրադարյությունների մասով, մեր աղբյուրը հավաստիացնում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը վերևներից «դաբռո» է ստացել, որ ինքը կարող է անգամ աշխատանքային ժամերին քարոզարշավով զբաղվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գարիկ Սարգսյանին այս անգամ դուխ տվողը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է եղել:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ