26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Կորոնավիրուսի տարածման գլոբալ իրավիճակը Չինաստանից դուրս վատթարանում է. հարեւան Վրաստանում անհանգստացած են

25400

Կորոնավիրուսի տարածման գլոբալ իրավիճակը Չինաստանից դուրս վատթարանում է: Այս պահին ամենաբարձր ցուցանիշն ունեն Հվ. Կորեան, Իտալիան և Իրանը, որտեղ արդեն հաստատված դեպքերն անցել են 7000-ը, ինչպես նաև 1000 դեպք է գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում: 

Հարեւան Վրաստանում պատկան մարմինները անհանգստացած են եւ զգոնության կոչ են անում, նշելով, թե վիրուսի  տարածման վիճակագրությունն ու աշխարհագրությունը հնարավոր չէ կանխատեսել: Հնարավոր է՝  մինչև այժմ գրանցված 15 դեպքով տարածումը չսահմանափակվի: 

«Կորոնավիրուսի դեպքերի քանակը երկրում կավելանա, հետևաբար պատրաստակամության ռեժիմը ավելի ու ավելի պետք է ուժեղանա: Պետք է խստացվեն սահմանները, բարձր ռիսկային երկրներից ժամանածների համար կարանտին և ինքնամեկուսացում, ինչպես նաև անհրաժեշտ է այն անձանց ինքնամեկուսացումն ու կարանտինը, ովքեր բարձր ռիսկային երկրներից են մուտք գործում Վրաստան, սակայն չգիտեն շփում ունեցել են թե ոչ վարակված մարդու հետ»,- հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Գամկրելիձեն:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ