19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խարիզմա և սեքսուալություն». Արտյոմ Հայրապետյանը «Stand by me» հիթով գրավել է «Ну-ка, все вместе» մրցույթի ժյուրիին /տեսանյութ/

«Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Ну-ка, все вместе» վոկալային շոուի ընթացքում հաջողությամբ ելույթ է ունեցել Աշխաբադից հաշվապահ-տնտեսագետ Արտյոմ Հայրապետյանը։ 37-ամյա վոկալիստը պատմել է, որ երգով զբաղվել է սիրողական, սակայն ընկերներն իրեն համոզել են ելույթ ունենալ նաեւ լայն հանրության համար, գրում է style.news.am-ը:

Արտյոմ Հայրապետյանը կատարել է «Stand by me» հայտնի հիթը։ Ժյուրիի անդամները հիացած էին Արյտոմի ելույթով՝ մատնանշելով նույնիսկ կատարողի խարիզմատիմզն ու ձայնի ու կատարման ձեւի սեքսուալությունը։ Նա 93 ձայն է ստացել։ Իսկ Ալեքսանդր Շոուան՝ ժամանակին հայտնի «Не пара» դուետի մասնակիցը, կատարողին խորհուրդ է տվել ստեղծագործությունը վերլուծել ըստ արտահայտությունների եւ ավելի ռիթմիկ երգել։

Ամեն դեպքում, Արտյոմն արդեն հաջորդ փուլում է։

Ի դեպ, նախորդ անգամ այս մրցույթի ժյուրիին հիացրել է երգչուհի Լուսինե Հարությունովան, որը կատարել է «Human» հիթը, որը երգում էր Rag’N’Bone Man-ը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ