27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարգարն է՞լ է ներում խնդրելու.Հայկական ժամանակ

   “Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը չի բողոքարկել իր վճիռը, քանի որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրելու եւ ազատ է արձակվելու:

Օհանյանը պատրաստվո՞ւմ է նման բան անել: Այս հարցին ի պատասխան` փաստաբան Մկրտիչ Վասակյանը ասաց. “Դա իր անձնականն է, ես չեմ կարող նման բան ասել: Նման հարց չենք քննարկում”: Վասակյանը ասել է նաեւ, որ եթե Օհանյանը պատրաստվի նման բան անել, ինքը այդ մասին կիմանա: “Նա ինձ պետք է ասի, որ ես գրեմ, ինքը չի կարող գրել”,- երեկ թերթի թղթակցին ասել է Օհանյանի փաստաբանը եւ ավելացրել, որ այս պահի դրությամբ ինքը որեւէ խնդրագիր չի գրել: Թերթը հիշեցնում է, որ վերջին դատական նիստում Օհանյանը, պաշտպանական ճառ ասելու փոխարեն, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` ընդունել էր իր մեղքը պետության առաջ: Նա մեղադրվում էր բենզինի յուրացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ