27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեսպանի փեսացուն՝ՀՀ նախագահականից, քավորը՝ նախկին նախագահի որդին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ շուտով տեղի է ունենալու Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր, երգչուհի Լուսինայի հարսանիքը: “Մեր տեղեկություններով՝ երգչուհու ընտրյալն աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում:

Լուսինայի հարսանիքի քավորը կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոնը, իսկ քավորկինը, բնականաբար, երգչուհի Սիրուշոն: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Անդրանիկ Մանուկյանից:

“Այո, ամուսնանում է, բայց դրանում ի՞նչ արտառոց բան եք տեսնում, ախր դա ի՞նչ գրելու բան է, որ ուզում եք գրել: Հա ի՞նչ անենք, թե ով է նրանց քավորն ու քավորկինը, հիմա աղջիկը չպե՞տք է ամուսնանա, իրենք ընկերներ են, իրենց քավոր են ընտրել”,-ասաց Ուկրաինայում Հայաստանի դեսպան, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ