25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մարդ ենք ուտելու»: անխնա գործողություններ կսկսեն իշխանության ընդդիմախոսների նկատմամբ՝ իրենց քննադատող ԶԼՄ-ներից սկսած, վերջացրած քաղաքական գործիչներով. Հրապարակ

Իշխանությունում քննարկել են, որ սահմանադրական հանրաքվեի ձախողումը պարտադիր հետևանքներ է ունենալու քաղաքական թիմի համար՝ կառավարության կազմի հիմնովին փոփոխությունից սկսած, վերջացրած պատգամավորների մանդատներ վայր դնելով։

Իշխանության մեր աղբյուրն ասաց, որ նշաձող է սահմանվել․ եթե իշխանությանը չհաջողվի գոնե 500 հազար ձայն հավաքել, ապա ամեն մեկն իր մաշկի վրա զգալու է դրա «հետևանքները»։ Իսկ եթե հավաքեք 650 հազար և ավելի, ի՞նչ է լինելու։ «Մարդ ենք ուտելու»,- իբրև թե կատակեց թերթի աղբյուրը, հետո լրջանալով բացատրեց, որ անխնա գործողություններ կսկսեն իշխանության ընդդիմախոսների նկատմամբ՝ իրենց քննադատող ԶԼՄ-ներից սկսած, վերջացրած քաղաքական գործիչներով, հատկապես՝ արմատական։

Հարցրինք՝ իսկ ի՞նչ են անում, որ չձախողեն հանրաքվեն, ակտիվ քարոզչություն էլ կարծես թե չի ընթանում։ «Մի երկու օր կհանդիպենք, կասենք՝ եթե չեք ուզում «ԱՅՈ»-ն հաղթի, ուրեմն պատրաստ եղեք, որ նախկինները հետ են գալու, ու մարդիկ սարսափած կգնան «ԱՅՈ»-ին կողմ կքվեարկեն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ