05 Հուլիսի, Կիրակի, 2020
KFC

Կորոնավիրուսով վարակվել է Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր

842283

Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել 23 պատգամավորի մոտ»,-նրա խոսքը մեջբերել Է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել Է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատանքը:

Ավելի վաղ տեղեկատվություն Էր տարածվել Մեջլիսի հինգ անդամների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ