04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Ինչ է կատարվում, մսամթերքի շուկայում տարօրինակ գնագոյացում կա. Փաստ

msamterqshabat.am

Վերջին շրջանում ուշագրավ իրավիճակ է սննդամթերքի շուկայում: Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաեւ մսամթերքի շուկայում:

«Փաստի» լրագրողները նկատել են, որ որոշակիորեն էժանացել է «Բեկոն» եւ «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքը: Փոխարենը նկատելի է «Աթենք» ընկերության արտադրանքի գնի բարձրացում:

Մեր լրագրողները մի քանի սուպերմարկետներում զրուցել են նաեւ գնորդների հետ, որոնք եւս փաստել են մսամթերքի շուկայում տեղի ունեցող տարօրինակ երեւույթների առկայությունը:

Հաշվի առնելով, որ գնի բարձրացում նկատվել է «Աթենքի» մսամթերքի պարագայում, փորձեցինք այդ կազմակերպությունից ճշտել պատճառները: Ընկերությունից նշեցին, որ պատասխանելու համար անհրաժեշտ է գրավոր հարցում, որն արդեն ուղարկվել է: Պատասխանն ստանալու պարագայում այն նույնպես կհրապարակենք:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ