27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ժողովո՛ւրդ, մի քիչ շատ եք գերագնահատում. սպասեք արդյունքներն ունենանք, նոր խոսենք կոռուպցիա լինել-չլինելու մասին․ Արծվիկ Մինասյան

Այո, դրական սպասումներ կան, բայց եկե՛ք, դրական սպասումներն ի սկզբանե  չկոտրենք, որովհետև կան ոլորտներ, և կան քաղաքականության առանձին ուղղություններ, որտեղ իշխանությունը սկսում է ամպագոռգոռ արտահայտություններ անել՝ առանց վերջնական արդյունքներն ամփոփելու։ Այս մասին «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով հնչեցված տեսակետի մասին, թե կոռուպցիա այլևս չկա։

 

«Ժողովո՛ւրդ, մի քիչ շատ եք գերագնահատում, սպասեք արդյունքներն ունենանք, նոր խոսենք։ Եթե գնումների մեջ ծանոթ-բարեկամ-ընկեր ինստիտուտը շարունակում է գործել, եթե խոշոր պետական գնումների մեծ մասը մրցութային կարգով չի տրվում, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը շարունակում է մեղադրվել կոռուպցիայի մեջ, ապա մի քիչ մեծ չե՞նք խոսում մենք, թողեք՝ արդյունքները լինեն, նոր խոսենք»,- ասաց նա։

Մինասյանի պնդմամբ՝ կոռուպցիայի վերացման մասին խոսելն առաջին հերթին հասարակությունն իր մաշկի վրա պետք է զգա։ Տնտեսագետը խոսեց նաև դատական համակարգի ճնշումների վերաբերյալ՝ նշելով, որ ներդրումների պաշտպանության տեսակետից նման քաղաքականությունը բացասական է։

«Պատկերացրեք, երկիր, որի իշխանությունն իր դատական համակարգի վրա կարող է տոտալ ճնշում գործադրել. սա ներդրողների համար բացասական ազդակ է։ Նշանակում է՝ ներդրողը պետք է հույսը կապի այն չինովնիկից, այն քաղաքական ղեկավարից, որը կարող է դատավոր փոխել, մուննաթ գալ դատավորի վրա և կարող է դատավորին պարտավորեցնել»,- ասաց Մինասյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ