04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ենթադրում եմ, որ որոշ իրավապաշտպաններ ամեն զոհի դեպքով զբաղվելու համար փող են ստանում. Պաշտպանության փոխնախարար

Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«Կրակոցներ միշտ լինում են, դրանք համարժեք պատասխան են ստանում։ Կրակակետը լռեցվում է», – ասաց նա։

Փոխնախարարն անդրադարձավ նաև բանակի հրամանատարության շրջանում քրեական ենթամշակույթի մասին բարձրաձայնող որոշ իրավապաշտպանների, որոնք, նրա խոսքով, «կարծես, հրճվանք են ապրում ամեն մի զոհ ունենալուն զուգահեռ»։

Գաբրիել Բալայանի խոսքով, այդ մարդիկ (որևէ իրավապաշտպանի անուն, սակայն, բանախոսը չտվեց՝ խմբ.) ամեն կերպ հրահրում են զոհերի հարազատներին, թեժացնում առանց այդ էլ ողբերգական իրավիճակը։

«Վերջին դեպքերով մի քանի տուն գնացել են, զանգահարել են։ Անգամ չգիտեմ, թե ինչպես են ծնողների հեռախոսհամարները գտնում, ասում, որ իրենց կողքին են։ Փորձում են ընդհուպ ֆինանսական միջոցներից խոսել։ Ասում են՝ «հանկարծ չթողնենք էսպիսի ձևակերպում լինի, թե չէ փող չեք ստանա»։ Ես չգիտեմ՝ ով կամ ինչի համար է այդ մարդկանց ֆինանսավորում, ենթադրում եմ, որ ամեն դեպքով զբաղվելու համար փող են ստանում», – նշեց Բալայանը՝ հավելելով, որ իրավապահ մարմինները զբաղվում են մանրամասների բացահայտմամաբ։

 
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ