27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա. Նիկոլ Փաշինյան

««Այո»-ի շտաբն առաջիկայում ինտենսիվ քարոզարշավ է սկսելու, և ես անձամբ էլ ակտիվ քարոզչական հանդիպումներ եմ անցկացնելու Հայաստանի բոլոր քաղաքներում: Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն կհաղթի, դա մեր հույսն է, և դրա համար անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, բայց անկախ արդյունքներից՝ հաղթելու է Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, հպարտ քաղաքացին:

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա, հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած ամբողջ կյանքը, այն բոլոր արժեքները, որի վրա մենք կանգնած ենք»,- այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես ընդգծելով.

«Հնարավոր չէ ունենալ հզոր, կայացած, մրցունակ, ժողովրդավարական պետություն՝ առանց ինստիտուտների: Այս ճանապարհը, որն անցնում ենք, ինստիտուտների կայացման ճանապարհ է: ՀՀ-ում չի կարող լինել որևէ օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին, իսկ գործող Սահմանադրական դատարանը, ըստ նրա, որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ և վայելում է ժողովրդի բացարձակ մեծամասնության անվստահությունը»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ