26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրոպայում տեղի է ունեցել տասնամյակի ամենամասշտաբային բողոքի ակցիան /վիդեո/

Եվրոպայում տեղի է ունեցել վերջին  տասնամյակի ամենամասշտաբային բողոքի ակցիան: Եվրոպական պրոֆմիությունների կոնֆեդերացիայի հայտարարած համընդհանուր գործադուլին մասնացել են միլիոնավոր մարդիկ ԵՄ-ան 23 երկրներից: Ցուցարարները բողոքում են բյուջետային տնտեսման քայլերից եւ պետական ծախսերի կրճատումից: Ամենազանգվածային ակցիաներն իրականացվել են Եվրոպայի հարավում` Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում եւ Հունաստանում, որտեղ այդ խնդիրներն առավել սրված են, գրում է “NEWSru.com”-ը:

Ցույցերը վերածվել են բախումների ոստիկանության հետ: Իսպանիայում 74 մարդ վիրավոր է, որոնցից 43-ը` ոստիկաններ են: Իտալիայում շուրջ 30 ոստիկան է վիրավոր:

Տնտեսության ոլորտում ձեռնարկվող քայլերի դեմ համընդհանուր բողոքի ակցիաներ Եվրոպայում նախկինում էլ են եղել, սակայն 2010-ին եւ 2011-ին մասնակիցների թիվն զգալիորեն քիչ է եղել:

Համընդհանուր գործադուլը ԵՄ երկրներին մի քանի միլիարդի վնաս կհասցնի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ