29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Այսօր դրության տերը մենք ենք» . Սերժ Սարգսյան

86725421_629694141165018_2259004247662133248_n

«Այսօր դրության տերը մենք ենք»
Հարցազրույց ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Թղթակից.- Պարո՛ն Սարգսյան, օրեր առաջ ռազմաճակատի բոլոր հատվածներում հարաբերական հանգստություն է: Ադրբեջանի ռազմաօդային և ցամաքային ուժերը, սակայն, շարունակում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքների և գյուղերի ռմբակոծություններն ու հրթիռակոծությունները: Դրանց անմիջապես հաջորդել են թշնամու բանակային ստորաբաժանումների լայնամասշտաբ հարձակումները: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս են զարգացել հետագա իրադարձությունները:

Սերժ Սարգսյան.- Ռազմաճակատի ամբողջ գծում առանձին փոփոխություններ տեղի չեն ունեցել: Վերջին 15 օրվա ընթացքում մղվել են, այսպես ասած, տեղական նշանակության մարտեր: Հիմնականում բարելավել ենք մեր դիրքերը: Ընդհանրապես, այսօր դրության տերը մենք ենք: Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական բանակը զանգավածային հարձակման է անցել ռազմաճակատի Մարտակերտի և Ասկերանի ուղղություններով: Երեկոյան կողմ հակառակորդը հետ է շպրտվել` մարտադաշտերում թողնելով ավելի քան 60 դիակ: Մեր կողմից զոհվել են ութ ազատամարտիկներ: ՈՉ ՄԻ ՊԱՀԱԿԱԿԵՏ, ՈՉ ՄԻ ԲԱՐՁՈՒՆՔ, ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ՉԻ ՀԱՆՁՆՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ:

Ռազմավարական նշանակության դիրքերը, որ գրավել էինք Մարտունու շրջանում, վերահսկում են ինքնապաշտպանության ջոկատները: Որոշակիորեն բարելավել ենք մեր դիրքերը Հադրութի շրջանի Մեծ Թաղերի, Խծաբերդի և սահմանակից Ղութաբլուի շրջանի ուղղություններում: Եվ վերջապես, մարտական հաջողությունները Լաչինի մարդասիրական միջանցքում: Մարդիկ իրենք են զգում այստեղ տեղի ունեցած դրական փոփոխությունները: Ներկայումս ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմը Մարտակերտի շրջանն է: Թեժ մարտեր են ընթանում Չլդրան-Ղազանչի հատվածում: Հոկտեմբերի 29-ի առավոտյան ադրբեջանական զորախմբերը նորից փորձել են ակտիվություն դրսևորել Ասկերանի շրջանում: Բայց հրետանային դիպուկ կրակով ոչնչացվել է հակառակորդի ավտոշարասյան վեց մեքենաներից երկուսը: Խուճապի մատնվելով` ադրբեջանական զինյալների մնացորդները դիմել են փախուստի: Այժմ շրջանում իրադրությունը համեմատաբար հանգիստ է: Այստեղ շարունակվում են միայն փոխադրաձ հրթիռահրետակոծությունները:

Թղթակից.- Թուրքիայի արտաքին գործոց նախարարի հետ բանակցություններ վարելու նպատակով Անկարայում գտնվելու օրերին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Ժ. Լրիպարիտյանը, թուրքական«Հուրիեթ» և «Միլիեթ» թերթերում տպագրված հարցազրույցներում անդրադառնալով «կյանքի ճանապարհի» խնդրին, նշել է. «Պետք են միջազգային երաշխիքներ ստեղծել, որպեսզի Լաչինի միջանցքը չփակվի Ադրբեջանի կողմից և միջազգային դիտորդներ ժամանեն տարածաշրջան: Այդ դեպքում Ղարաբաղի պաշտպանության ուժերը կարո՞ղ են դուրս գալ այնտեղից»: Դու՞ք կիսում եք այդ տեսակետը:

Սերժ Սարգսյան.- Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հայտնելու իր կարծիքը: Լաչինի մարդասիրական միջանքը լիովին և հուսալիորեն վերահսկում են Արցախի ինքնապաշտպանության ուժերը: Իմ խորին համոզմամբ, նրանք ի զորու են առաջիկայում էլ անթերի կատարելու իրենց պատասխանատու առաքելությունը:

Թղթակից.- Սոչիի համաձայնագրին համապատասխան՝ վերջերս մեր հանրապետությունում էին Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ուժերի երկու զինվորական դիտորդներ: Նրանք արձանագրել են զինադադարի համաձայնագրի բազում խախտումներ: Դիտորդների ներկայությունը, փաստորեն, չի նպաստել կրակի և ռազմական գործողությունների դադարեցմանը: Նշանակու՞մ է արդյոք, որ Սոչիի համաձայնագիրը մտել է փակուղի:

Սերժ Սարգսյան.- Ադրբեջանը բոլորովին էլ մտադիր չէ վերջ տալ մեր ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմին: Դրանում անձամբ համոզվել են անկախ դիտորդները, որոնք, ի դեպ, ազնվորեն են կատարել իրենց պարտականությունները: Ցավոք, այսօր Ղարաբաղում դիտորդներ չկան: Ռուսաստանի Դաշնության զինվորական ներկայացուցիչները, ըստ նրանց ղեկավարի ասածի, մեկնել են հավաքի:

Թղթակից.- Պարո՛ն Սարգսյան, առ այսօր տարածաշրջանում չի հաստատվել զինադադար: Այդուհանդերձ, որոշ տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Պ. Գրաչովն ասել է. «Եթե այս վերջին` Սոչիի համաձայնագիրն էլ խախտվի, ապա կմնա վերջին հնարավորությունը` ԱՊՀ-ի կամ ՄԱԿ-ի զորքեր մտցնել: Հարկ կլինի բոլոր կողմերից շրջափակման մեջ առնել Լեռնային Ղարաբաղը, կրակով ճնշել ծայրահեղականների բոլոր ելույթները»:

Սերժ Սարգսյան.- Այդպիսի հայտարարության ծանոթ չեմ: Եթե անգամ հարգարժան գեներալն այդպես կտրուկ է արտահայտվել, ապա հետաքրքիր է, թե «ծայրահեղականներ» անվան տակ ու՞մ նկատի ունի նա: Ես ընգծել և դարձյալ ընդգծում եմ` մենք պատրաստ ենք կատարելու զինադադարի բոլոր պայմանները: Խոսքը պատկանում է ադրբեջանական կողմին:

«Արցախ», ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ, 31 հոկտեմբերի 1992թ․, №59(162057)

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ