11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մարտիմեկյան ողբերգության ակունքներում կանգնած ՀԱԿ(ազգ)ային ուժերը վերագտան իրարագտան իրար և դարձյալ միավորվեցին Հայաստանը կազմաքանդելու «գաղափարի» շուրջ

Տեսեք` ովքեր են աջակցում ՍԴ դատավորներին զոռով տուն ուղարկելու մասին հակասահմանադրական հանրաքվեին

«Այո»-ի ճամբարում ՀԱԿ-ի այն նույն «սաստավն» է, որով 2008թ. Տեր-Պետրոսյանը մասնակցեց 2012թ. խորհրդարանական ընտրություններին, 7 տոկոս ձայն հավաքեց ու 5 տարի շարունակ հարյուրի վրա ինքնադրսևորվեց ԱԺ ամբիոնից` ատելություն տարածելով շուրջբոլորը, փնովելով իշխանություններին` ինչպես կարող էր։ Հետո փոշիացավ, այդ թվում` նաև անջատողականության դրոշն առաջինը բարձրացրած Նիկոլի ակտիվ ջանքերով, կարծես, չէր էլ եղել։

Մարտիմեկյան ողբերգության ակունքներում կանգնած ՀԱԿ(ազգ)ային ուժերը վերագտան իրար և դարձյալ միավորվեցին Հայաստանը կազմաքանդելու, իրավական և քաղաքական բեսպրեդելի, ինքնաոչնչացման թիրախ դարձնելու «գաղափարի» շուրջ. Նիկոլ պոռոտախոսը` իր ՔՊ-ով, «Հանրապետությունը», ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն` ՀԱԿ-ի լոգոյի տակ։

Մնում է` ՍԴՀԿ-ի անունից հանդես եկող Լյուդմիլա Սարգսյանն էլ գլուխը հանի «ընդհատակից», հայտարարի «Այո»-ին միանալու մասին։ Մեկ էլ` «ծռերը», որոնք թեև պատմականորեն չեն ասոցացվում հակազգային կոնգրեսի հետ և դեռ չեն ասել իրենց «վճռական» խոսքը, հաստա՛տ բաց չեն թողնի ՀՀ Սահմանադրությունը բռնաբարելու այս հրաշալի առիթը։

Ասեք, որ ամեն ինչ ճի՛շտ է…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ