27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լավ առիթ է հերթական անգամ ցույց տալու, թե ինչ մակարդակի սուտասան է Արման Բաբաջանյանը․ Քոչարյանի գրասենյակի համակարգող

Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե ՍԴ դատավորները չեն համաձայնում վաղ կենսաթոշակի գնալու առաջարկությանն այն պատճառով, որ մեծ գումարներ են ստացել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ նրա փաստաբանների միջոցով։ Հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով Yerevan.today-ը դիմել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։

«Պարզ է, որ այդ հայտարարությունը աղերս չունի իրականության հետ։ Թերեւս գիտեք, որ ի թիվս այլ հանգամանքների, Արման Բաբաջանյանը հայտնի է Նախագահ Քոչարյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ կեղծիքների հետեւողական տարածմամբ։ Անցած տասը տարիներին նա եւ իր խմբագրած կայքն ու թերթը բազմիցս պատասխանատվության են ենթարկվել եւ դատական վճիռներով ստիպված են եղել հերքել իրենց իսկ հորինած սուտը ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից։

Կարծում եմ, այս անգամ էլ լավ առիթ է ստեղծվել հերթական անգամ ցույց տալ հանրությանը, թե ինչ մակարդակի սուտասան է Բաբաջանյանը եւ հերթական անգամ պատժել նրան՝ օրենքի շրջանակներում։ Մենք արդեն փոխանցել ենք այդ հարցազրույցի տեքստը մեր իրավաբան գործընկերներին՝ ընթացք տալու համար»,- ասաց Բագրատ Միկոյանը եւ հավելեց․ «Ի դեպ, հիշեցնեմ. Վճռաբեկ դատարանի կողմից դեռեւս 2019թ.-ի հոկտեմբերին մերժվել է Սկիզբ-Մեդիա Կենտրոնի կողմից բերված վճռաբեկ բողոքը, ինչի հիման վրա օրինական ուժ է ստացել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ հրապարակված զրպարտությունը հերքելու եւ Ռոբերտ Քոչարյանից ներողամտություն հայցելուն պարտավորեցնելու վերաբերյալ: Դատարանի վճիռը մինչ օրս չի կատարվել: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը, որպես բարի կամքի դրսեւորում, դիմել է Սկիզբ-Մեդիա Կենտրոնին՝ վճիռը կամովին կատարելու պահանջով, սակայն ցայսօր պատասխան չի ստացվել: Ուստի, ներկայացուցիչը ստիպված է եղել դիմել Հարկադիր կատարման ծառայություն՝ վճռի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ