25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեռացեք: Դուք ո՞ւմ դեմ եք չպատերազմում ու հա զոհեր տալիս: Թշնամո՞ւ, թե՞ սեփական ժողովրդի

Դուք ի՞նչ իշխանություն եք, ի՞նչ հրամանատար ու պաշտպանության նախարարություն եք, ի՞նչ հայ մարդ եք, ի՞նչ բարոյականություն ունեք: Հա զոհեր ու զոհեր: Գոնե հեռացե՛ք, հեռացեք առանց մեկնաբանության ու բացատրության: Դատ ու դատաստան էլ չկա, որ դատի ձեզ: Ուղղակի հեռացե՛ք:

Թող գան նրանք` ովքեր կարգ ու կանուն կհաստատեն, չեն կարող` թող նրանք էլ հեռանան: Էդ ԱԺ-ն քնա՞ծ է: Չի՞ կարող մի օրենք ընդունել, որ բանակում նման ամեն մի դեպք կարգավորվում է օրենքի ուժով` պատվազրկվում է հրամանատարը և ցրվում է ստորաբաժանումը: Թե՞ դուք մանկական խաղերի բեմադրիչներ եք: Դուք ո՞ւմ դեմ եք չպատերազմում ու հա զոհեր տալիս: Թշնամո՞ւ, թե՞ սեփական ժողովրդի:

Հիմա ո՜նց է տրոփում ամեն մի զինվորի մոր սիրտը: Էս ի՞նչ եք անում:

Այս մասին գրում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Հիշեցնենք, նախօրեին 2 զինծառայողի մահ է գրանցվել ԶՈ-ւ-ում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ