16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Զիդանը վթարի է ենթարկվել ու սելֆի արել

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» մարզաբազայում՝ Վալդեբեբասում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ավտովթարի է ենթարկվել:

Ինչպես հայտնում է vnews.am-ը, աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանը պատահաբար հարվածել է ակումբի աշխատակիցներից մեկի մեքենային: Մարդկանց բազմությունից խուսափելու համար Զիդանն ու մյուս մեքենայի վարորդը՝ Իգնասիո Ֆերնանդեսը որոշել են թղթաբանական հարցերը լուծել հեռախոսազանգերի միջոցով, բայց հասցրել են սելֆի անել ու հետո արդեն հրաժեշտ տալ միմյանց:

«Ես միանգամից ճանաչեցի Զիդանին ու ասացի նրան, որ կցանկանայի այլ առիթով ծանոթանալ իր հետ, բայց այսպես էլ վատ չէ: Նրանից խնդրեցի սելֆի անել, քանի որ հետո ոչ ոք չէր հավատա, որ հարվածել եմ Զիդանի մեքենային», – ասել է Իգնասիոն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ