31 Մարտի, Երեքշաբթի, 2020
KFC

Արտակարգ իրավիճակ Սյունիքում: 150-ից ավելի մեքենաներ մնացել են Սյունիքում՝ բաց երկնքի տակ

48524_buq_M

Փետրվարի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ բքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում, տեղեկացնում է Shamshyan. com-ը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Երասխ -Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել։Ֆոտոլրագրողի հետ զրույցում «շրջափակման մեջ հայտնված» քաղաքացիներն ասում էին.

«Գնում էինք զինվորական երդմնակալության, սակայն հասել ենք Իշխանասար ու չենք կարողանում հասնենք Գորիս։ Ողջ գիշեր մնացել ենք բաց երկնքի տակ։ Զանգահարել ենք մի քանի կառույցների, բոլորը նույն խոսքն էին ասում՝ կմոտենանք, կմոտենանք, բայց այդպես էլ չտեսանք նրանց։ Մենակ գայի աշխատողների ենք տեսել, ովքեր էլ մեզ նման սառած սպասում են, թե Ճանշինը երբ կբացի ճանապարհը։ Այս պահին էլ դեռ գտնվում ենք Իշխանասարի խաչմերուկում։ Մի մասս էլ Գորիսից դեպի Սիսիան չենք կարողանում մոտենանք։ Ուզում ենք՝ պատկան մարմիններին տեղեկացնեք, որ ինչ վիճակ է տիրում այդ հատվածներում։ Սպասողների մեջ կան նաև երեխաներ, մեծահասակներ, նույնիսկ հղիներ»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված 2 հատվածներում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և 2-րդ դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։Այնպես չէ, որ տեղի ճանշինականները չեն աշխատել, պարզապես նրանց աշխատանքին խանգարում են ուժեղ բուքը, ճանապարհը բացելուց հետո բուքն իր սև գործն է անում՝ նորից այդ մաքրած ճանապարհը լցնելով ձյան հաստ շերտով: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ