08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2020
KFC

Մամեդյարովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախի հարցը

104399

Այսօր` փետրվարի 6-ին, Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ունեցած հանդիպման մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում:

«Հանդիպման ընթացքում Մամեդյարովը Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ժնևյան հանդիպումը»,- տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարներն ընդգծել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած տարածաշրջանային ծրագրերի կարևորությունը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ