26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է, և կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը գրում է․

«Այսօր Ազգային ժողովի 37 պատգամավորներ, հիմնականում «Իմ քայլը» խմբակցությունից, շրջանառության մեջ են դրել Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որի միակ նպատակը մինչև 2018 թ․ ապրիլը ընտրված Սահմանադրական դատարանի բոլոր անդամների պաշտոնավարման հարկադիր դադարումն է։ 

Սա ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է, և կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Մենք առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնանք այս գործողությանը, մինչ այդ կոչ եմ անում այս անմիտ նախաձեռնության հեղինակներին՝ ետ կանգնել այս արկածախնդրությունից, և չվտանգել մեր երկրի հանրային կայունությունը և սահմանադրական կարգը»,-նշել է նա

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ