26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լավ կլինի միայն ձեզ էշի տեղ դնեք. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով չի ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, գրել է.

«ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ ԳՐՈւԹՅԱՆԸ․

Չգիտեմ՝ ով է այս բարեկիրթ գրության հեղինակը, բայց լավ կլինի միայն ձեզ էշի տեղ դնեք։ Հայաստանում ամեն մարդ գիտի, որ եթե սահմանադրական գործընթացների մասին է խոսքը, ապա 3-ից գոնե մեկը պիտի լիներ

ա) Հայաստանում սահմանադրականության կարեւորությունը դեռեւս 44 տարի առաջ իր աշխատության մեջ արձանագրած (ԱՄԿ-ն իր գոյության 10-րդ տարում),

բ) 1990 թ.-ին Փարիզից ԳԽ խորհրդի իր գործընկերներին ուղերձ հղած (Սահմանադիր ժողովի մասին),

գ) Ժողովրդի կողմից նախագահի ուղղակի ընտրության համակարգի նախաձեռնող (1991թ.)

դ) 1998 թ.-ին սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ հանդես եկած

ե) 1998-1999 թթ. Սահմանադրական բարեփոխումների նախագահ (ՄԻ ՔԱՆԻ ԼՈւՐՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԱԾ)

զ) 2014 թ.-ին ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅԱՆ ՍԿԶԲՈւՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ գրած Սահմանադրության նախագիծը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին ներկայացրած

է) 2018-19 թթ. երեք անգամ ՀՀ վարչապետին նույն Սահմանադրության նախագիծը ներկայացրած եւ դրանց առիթով

ը) Արդարադատության նախարարությունից 3 պաշտոնական (սակայն անգրագետ ու անառարկայական) պատասխան նամակներ ստացած

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ։

Մինչդեռ դուք լկտիաբար, սրիկայաբար ինձ տուն-տունիկ եք առաջարկում։ Ձեր ստորության ու անպատկառության, նաեւ ազգադավության համար, որոնց հետեւանքները, ցավոք, ողջ ազգն է կրելու, դուք՝ ձեր անաղուհաց վարչապետով հանդերձ սերունդներով պատասխան եք տալու։

Պարույր Հայրիկյան

Սա էլ դրանց գրությունն է․

«Հարգելի՛ պարոն Հայրիկյան

Արդարադատության նախարարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնելու եւ իրավական պետության կայացման գործընթացում Ձեր գիտելիքներով անմիջական մասնակիցը դառնալու ցանկության համար։ Թեեւ մրցույթի արդյունքներով (http://moj.am/article/2623 ) Դուք չեք ընտրվել՝ որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, այդուհանդերձ,

տեղեկացնենք, որ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք Հանձնաժողովի աշխատանքներում՝ որպես մասնագետ, փորձագետ կամ խորհրդատու։

Հարգանքով՝ ՀՀ արդարադատության նախարարություն»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ