27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նեղության մեջ հիշեք, որ մոռացել եք Քրիստոսին ու իր պատվիրանները

Երբ որ մարդը սկսում է փնտրել Աստծուն, մեկ էլ տեսնում է, որ Աստված իրեն ավելի շատ է փնտրում: Հիշու՞մ էք Զաքեոսը, քաղաքի մեծահարուստ լինելով հանդերձ, չամաչեց ու իր կարճահասակության պատճառով ծառը բարձրացավ որ տեսնի թէ «ով է Հիսուսը»: Նա նախաձեռնության մեծ աստիճան է ցուցաբերում այստեղ: Բայց պարզվում է, որ Աստված շատ ավելի մեծ նախաձեռնություն ուներ, երբ Հիսուսն ասաց.

«Զաքեո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ» (Ղկ 19:5):

Սիրելի բարեկամներ, դուք էլ, երբ նեղության մեջ հիշեք, որ մոռացել էք Քրիստոսին ու իր պատվիրանները, կամ ձեզ թվա թէ Աստված ձեզ չի հիշում, ապա հիշեք այս պատմությունը և իմացեք, որ Աստված ավելի մեծ նախաձեռնությամբ է ձեզ փնտրում ու թակում ձեր սրտի դուռը (Հյտն. 3:20), քան դուք իրեն փնտրում:

Փափկեցրեք ձեր սիրտն ու դարձրեք Քրիստոսին, որ փրկություն գա ձեր տանը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ