26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր նկատմամբ քաղաքական ճնշումներ են կիրառվում, բայց մենք ոչ մի բանից չենք վախենում. Նարեկ Սամսոնյան

Մեզ վրա քրեական մեկ գրամ, մեկ մոլեկուկ կրիմինալ չեն կարող գտնել, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսօր ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Նա ներկայացրեց երեկ ուշ երեկոյան իրեն «ասֆալտին պառկացնելու» և բերման ենթարկելու միջադեպը։

«Ոստիկանության բարձրաստիճան «Շամշյանը» հեռախոսը ձեռքին նկարում էր, խոսում։ Ոստիկանության կողմից որևէ առանձնակի դաժանություն չի եղել։ Պայմանավորվել ենք դիմակավոր տղերքի հետ առանց դիմակների հանդիպել։ Ես ինձ լավ եմ զգում, մի քիչ ձեռքերս են ուռած, դա էլ նորմալ է։ Այս շոուից հետո՝ ներսում, ավելի հետաքրքիր բաներ տեղի ունեցան։ Նրանք ինձ մոտ, իհարկե, զենք չգտան։ Իրենք էլ էին ծիծաղում, ընդամենը հրաման էին կատարում», – ասաց նա։

Սամսոնյանի խոսքով՝ ոստիկանները, կատարելով իշխանության հրահանգները, կրակն են ընկել։

«Արդյոք էս «բեսպրեդելն» ընդունելի է։ Երեկ մեզ՝ 6 հոգու, պառկացրել են գետնին․ ՄԻՊ-ին խնդրում եմ գնահատական տալ այս խայտառակությանը, նույնը խնդրում եմ լռող քաղաքական ուժերին։ Մեր նկատմամաբ քաղաքական ճնշումներ են կիրառվում, բայց մենք ոչ մի բանից չենք վախենում։ Մենք վախեցող տեսակ չեն, խոսում ենք և խոսելու ենք ավելի սուր», – ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ