27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպես պետք էր խուսափել էլեկտրաէներգիայի թանկացումից. արտագաղթի 3 հիմնական պատճառները

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Henaran.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, սրանից խուսափելու եղանակներին, արտագաղթի ազդեցությանն այս թանկացման վրա, ինչպես նաև արտագաղթի 3 գլխավոր դրդապատճառներին:

-Պարո՛ն Մեսրոբյան, էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած պատճառաբանությունները որքա՞նով են հիմնավոր:

-Միանգամից ասեմ, այն հիմնավորումներն, որ այդ համակարգը 17.9 միլիարդ դրամ վնաս է կրել, արդեն անընդունելի են, բացատրեմ ինչու: Շահույթը, բոլորը գիտեն, եկամտի ու ծախսերի տարբերությունն է: Երբ ասում են, որ վնաս են կրել, միանգամից փորձում են եկամուտը բարձրացնել, ինչն ամենաանընդունելի, անթույլատրելի մոտեցումն է ցանկացած բիզնեսի մեջ, որովհետև առողջ տնտեսվարող սուբյեկտները փորձում են առաջին հերթին ծախսերը կրճատել, այլ ոչ թե` ծախսերը թող աճեն, վնաս է ստացվում, եկեք եմակուտներն ավելացնենք, նման ձևով տնտեսվարություն չեն անում ոչ մի ոլորտում:

Ես քանի որ արդեն երկար ժամանակ տարբեր կազմակերպությունների կառավարչական խորհուրդներ եմ տալիս, նկատել եմ, որ ցանկացած ձեռնարկության, այն էլ խոշոր, ծախսերը կարելի է առնվազն երեսուն տոկոսով կրճատել` չվնասելով իր բուն գործունեությանը:  Եթե վերցնենք Հայաստանում խոշոր կազմակերպությունների ծախսերի կառուցվածքի փոփոխությունները, կտեսնենք, որ այնտեղ ավելի շատ է  սկվում ծախսվել ‘’ոչ ուղղակի’’ գործունեության վրա, այդ թվում թե մենեջների աշխատավարձն ու բոնուսը, տարբեր` ոչ արտադրական ծախսեր, տարբեր միջոցառումների, նոր տարվա հետ կապված ծախսեր, որ կորպորատիվներ են անվանում: Այսինքն` մի կողմից բնակչության կողմից ուզում են լուծել ճոխ ծախսերը, սա անընդունելի մոտեցում է, ու հիմնավորում, որ վնաս են կրում, թող չկրեն, ծախսերը կրճատեն: 

Այլընտրանքային տարբերակներ էին առաջարկում այս խնդրի լուծման համար, դրանցից մեկն էլ հարկեր վերցնելն է, որ բնակչության ուսերին չծանրանա այս բեռը:

-Դա սխալ մոտեցում է, ամենակարճ ու գրագետ մոտեցումը ծախսերի կրճատումն է: Իմ գնահատականով` Հայաստանում էներգակիրների սպառման ոլորտում կարելի է հանգիստ քսան տոկսով բոլոր էներգակիրների մասով սակագներն իջեցնել:

-Շատերն են փաստում, որ սխալ կառավարման հետևանք էր, ոչ միայն սակավաջրության: Մենք սխալ կառավարում իրականացնողին պատասխանատվության ենթարկելու լծակներ ունե՞նք մեր ձեռքերում:

-Այստեղ խնդիրը հետևյալն է`  առաջինը` կան տարբեր լծակներ սկսած աուդիտից, վերահսկողական տարբեր ծառայություններից, և այլն, և այլն, այսինքն` սկզբից պետք է կազմակերպության ծախսերի աճի պատճառը հայատնեբերել, ապա ծախսերի կառուցվածքը նայել, որն է ավելի արագ մեծանում ծասխերի մեջ, ապա գնալ դեպի սկզբնական փաստաթղթերն ու նայել դրանց պատճառները: Ես չէ, որ պիտի բացատրեմ, թե ոնց է դա արվում:

Արտագաղթը սակագնի ավելացման մեջ ի՞նչ մասնաբաժին ունի:

-Բոլորին թվում է, որ Հայաստանում արտագաղթի թիվ մեկ պատճառը վատթար տնտեսական վիճակն է մարդկանց, իմ գնահատականով` դա երրորդ կետն է, առաջին այն է, որ հայերը Հայաստանում իրենց դիսկոմֆորտ են զգում ամեն քայլափոխին, երկրորդ` հայերը Հայաստանում չեն տեսնում ապագա ու չունեն վստահություն ապագայի նկատմամբ, և երրորդն է տնտեսականը, որովհետև եթե տնտեսական վիճակը վատ է, բայց մարդիկ գիտեն, որ լուրջ քայլեր են արվում, ու պետությունն ունի ռազմավարական ծրագիր իրականության մեջ և ունեն պետությունում գրագետ կառավարիչներ, մարդը կասի` լավ մի տարի, կես տարի դիմանամ` լավ կլինի, ինչու տուն ու տեղս թողնեմ, գնամ:

Իսկ արտագաղթն ինչքանով կարող  է նշանակություն ստանալ, եթե, ըստ ձեզ ցանկանում են շահույթ ստանալ, բայց սպառողները քիչ են:

-Բնական է, որ սպառողները քիչանում են, սպառման կետերը քիչանում են,  դա էլ կարող է նպաստել, որովհետև պետք է ավելի մեծ մարժայով աշխատել: Այո, նման բան կա, բայց իմ ասածը ևս կարևոր է, որ եթե ուզում ենք արտագաղթի հարցը լուծել, պետք է առաջին ու երկրորդ կետերը լուծել, որովհետև եթե դրանք լուծվում են, ինքնըստինքյան երրորդն էլ է լուծվում:

Թանկացումն, ինչպես գիտենք, պայմանավորում են նաև սակավաջրությամբ, հնարավո՞ր է, որ երբ այս խնդիրը չլինի, օրինակ` հաջորդ տարին սակավաջուր չլինի, էլեկտրաէներգիայի սակագնի նվազում լինի:

-Ոչ նման բան չկա: Հայաստանում մինչև հիմա առնվազն օրվա երկրորդ կեսին տարբեր շրջաններում անձրևներ են գալիս, տեղեր կան` չեն էլ ջրել իրենց հողերը, սակավաջուր տարի չէր: Այս տարի մինչև հունիսի 15-ն ամեն օր անձրև էր գալիս, ինչ սակավաջրության մասին է խոսքը:

-Շղթայական ռեակցիայով այս թանկացումն առաջին հերթին ո՞ր ոլորտների վրա կանդրադառնա:

-Բոլոր, ընդհանրապես էներգակիրների թանկացումները խփում են տրանսպորտին, սննդի արտադրությանը, տարբեր ծառայություններին, էներգակիրները հարյուր տոկոսով ազդում են ցանկացած ուղղությամբ գնաճին:

Սննդի արտադրության վրա կազդի, ասենք հացը, որը շատ կարևոր է, կթանկանա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ