29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

«Փաշինյանը կործանարար է, պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե դատարանը չվճռեց, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով». Հովհաննես Սահակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գրիչի պատմության հրապարակումից առաջ հարկ է անդրադառնալ Կապանում տեղի ունեցած ասուլիսին։ Ես, որպես իրավաբան, երբ նայում էին այդ ասուլիսը, ինձ համար անհասկանալի մնաց, թե տարեսկզբին ի՞նչ ուղերձ հղեց Կառավարության ղեկավարն աշխարհին և մեզ։ Ինձ համար անհասկանալի մնաց հարցը նաև, թե ո՞րն է մեր ապագայի  տեսլականը։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց  Հանրապետական  կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ անկախ նրանից, որ վարչապետ Փաշինյանը ներկայացրեց 100 փաստ, միևնույն է` դրանց մեջ մանիպուլյացիան էր շատ, և ոչ թե՝ ճշգրիտ վիճակագրությունը։

«Ասուլիսի ժամանակ խոսք գնաց Սահմանադրական դատարանում և դատաիրավական համակարգում ամբողջական փոփոխություններ անելու մասին, սակայն՝ որպես իրավաբան, կարող եմ ասել, որ չլսեցի այն հիմնական կետերի մասին, որոնք պետք է դրված լինեին այս նոր ստեղծված՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջ»,- ասաց  Սահակյանը։

Նրա խոսքով՝ թեև իշխանությունը մշտապես բարձրաձայնում է   ժողովրդավարության մասին, սակայն գործի մակարդակում ականատես ենք լինում մի իրավիճակի, որ ժողովրդավարություն կոչվածը տոտալ ոտնահարվում է։

«Ժողովրդավարության հիմնական և կարևորագույն սկզբունքը դա իշխանությունների տարանջատման սկզբունքն է, բայց մենք 2018 թվականից հետո տեսնում ենք, որ դատական իշխանությունն ուղղակի տրորում և ոտնատակ են տալիս, չկա մի դատավոր, որը, ինչպես վարչապետն է ասում, չի կատարի իր ասածը»,- ասաց  Սահակյանը։

Ըստ ՀՀԿ-ականի՝ եթե նախկինում ժողովուրդը կառավարության ֆեյսբուքյան ուղիղ եթերներից հետո ընդունում էր նրա կողմից ասվող ցանկացած խոսք, ապա այս վերջին ուղիղ եթերը ցույց տվեց, որ ժողովուրդը դուրս է եկել էյֆորիայից և այն թմբիրից, որի մեջ կար։

Ըստ Սահակյանի՝ ասվածի ապացույցն օր օրի ծավալվող բողոքի ակցիաներն են՝ կապված այս կամ այն սոցիալական խնդիրների հետ, իսկ քանի որ իշխանությունն ամեն կերպ փորձում է այդ դժգոհության ալիքը մեղմել, ի հայտ բերեց գրիչի պատմությունը, որը, սակայն, ըստ նրա՝ չաշխատեց։

«Վարչապետն ասում է, որ Թովմասյանը շողոքորթել է, փաստեր ունի, գալու է ուժեղ հակահարված տա, հիմա տեսավ, որ դա էլ չստացվեց, այդ պատճառով էլ ուղիղ եթերի վերջում խոսեց տնտեսական հեղափոխությունից»,- ասաց Սահակյանը։

Խոսելով հանրապետականների հասցեին հնչեցվող մեղադրանքների մասին՝ Հ. Սահակյանը խորհուրդ տվեց նախ հիշել, որ «բոբո հանրապետականներից» շատերն այսօր նույն իշխանության կողքին են, կամ Հանրապետական կուսակցությունից դուրս։

«Իսկ ինչ վերաբերում է սորոսականներին, ապա պետք է հիշեցնեմ, որ, ինչպես նրանց,  այնպես էլ՝ ԼԳԲՏ ակտիվիստներին ու տրանսգենդերներին հանրապետականները ոչ թողնում էին, որ իրենց շարքերում տեղ գտնեն, ոչ էլ թողնում էին, որ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենան։ Մենք ասում ենք, որ վտանգավոր է այս տեսակն իշխանությանը, ազգային պետական գաղտնիքին մոտ թողնելը, ուստի մեր և իրենց տարբերությունը հենց սա է»,- ասաց Սահակյանը։

Իրավաբան նախկին պատգամավորի փոխանցմամբ՝ կառավարության գործող ղեկավարը շարունակաբար խախտում է մարդու անմեղության կանխավարկածը, քանի որ չկա դատավճիռ, բայց նա անընդհատ հայտարարում է, որ  այս կամ այն մարդը կեղծիք է կատարել, իսկ  դա նշանակում է՝ ուղղորդել նախաքննական մարմնին և դատական համակարգին։

«Ես պետք է կոչ անեմ, որ փորձեն հասկանալ. սա Հայր Թովմասյան և Նիկոլ Փաշինյան խնդիրը չէ, սա պետության հիմնաքարի հարցն է։ Երկրի վարչապետը պետք է հասկանա այս ամբողջի լրջությունը, հասկանա, թե ինչ մեծ վնաս է հասցնում՝ միջամտելով այս ամենին։ Փաշինյանը կործանարար է։ Եթե դատարանը չհաստատեց, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով, երկրի վարչապետը պետք է պատասխանատվություն կրի ողջ լրջությամբ»,- ասաց  Սահակյանը՝ նշելով, որ Կապանում տեղի ունեցած ասուլիսն ու արդեն հայտնի դարձած գրիչի պատմությունը գալիս են փաստերու, որ հանրության մի ստվար զանգվածի աչքերը բացվել են ու էլ չեն ընկալում պրիմիտիվ մանիպուլյացիաները։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուիքասյան

168.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ