26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ նորանշանակ վարչապետը՝ նոր գլխացավանք Փաշինյանի համար. Հրապարակ

Ռուսաստանի կառավարության նոր ղեկավարը՝ 53-ամյա Միխայիլ Միշուստինը մինչեւ ՌԴ վարչապետ նշանակվելը, 2010-ց մինչեւ 2020 թվականն աշխատել է ՌԴ հարկային ծառայության ղեկավար։ Ընդ որում, հարկայինում աշխատել է 1998 թվականից։

Թերթի աղբյուրներն ասում են, որ նա մտերիմ հարաբերություններ ունի ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի հետ։ Ավելին, ասում են, նրանք անգամ համատեղ բիզնես ունեն։

Միշուստինի՝ ՌԴ վարչապետ նշանակվելուց հետո, փաստորեն, մի գլխացավանք էլ ավելացավ Նիկոլ Փաշինյանի համար։ Այժմ բանտում է ոչ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր ընկեր Ռոբերտ Քոչարյանը, այլեւ ՌԴ վարչապետ Միշուստինի ընկերը։ Եւ այս պարագայում հույսեր փայփայել, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ջերմ, բարեկամական հարաբերություններ կունենա, թերեւս, կրկնակի անիմաստ է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ