19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շոկ. Արմավիրում ծննդաբերած 14-ամյա աղջկա երեխայի հայրը սեփական հայրն է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են  16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու  դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս հայրը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15:20-ին,  բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 14 տարին չլրացած անչափահաս՝ Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 2005թ., ով գտնվել է 22-23 շաբաթական  հղիության վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում: Անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին,  բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է:

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝  հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել դատագենետիկական փորձաքննություններ:

Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ