21 Փետրվարի, Ուրբաթ, 2020
KFC

Թող մի քանի օր ԿԳԲ-ի պադվալի համը տեսնի. վարչապետը՝ ՍԴ նախագահի մասին․ Փաստ

D2B35501-5DFB-4F8E-B692-A9BC48003B4B

«Ինչպես հայտնի է, իշխանական ուժը վերջին երկու օրերին խմբակցությունների (ԱԺ եւ ավագանու) ու վարչության մի քանի փակ նիստեր էր հրավիրել, որոնց անձամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, ավելին, այս քննարկումների հիմնական բանախոսն ու կազմակերպիչը եղել է վարչապետը։ 

Սակայն մտահոգող հարցերը, բնականաբար, միայն այս հանդիպումներով չեն սահմանափակվում, քննարկումներ են ընթանում տարբեր ֆորմատներով: «Փաստ» թերթի իշխանական աղբյուրի փոխանցմամբ, առաջնային թեմաներից են ՍԴ դատավորների շուրջ առկա թնջուկը, դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու հնարավորությունները։ 

Ըստ տեղեկությունների, քննարկումներից մեկի ժամանակ նույնիսկ առաջարկ է հնչել, որ ցանկալի արդյունք չունենալու դեպքում պետք է ձերբակալել Հրայր Թովմասյանին։ Մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, ում անունը մեր աղբյուրը չցանկացավ հրապարակել, թե դա հակասահմանադրական է եւ Վենետիկի հանձնաժողովի հետ նոր խնդիրներ է առաջացնելու, Փաշինյանն ասել է, թե՝ ոչինչ էլ չկա, թող մի քանի օր ԿԳԲ-ի պադվալի համը տեսնի, կարողա խելքը գլուխը հավաքի։ 

Մեր զրուցակցի փոխանցմամբ, իշխանություններին մտահոգող մյուս թեման Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու հարցն է. այս փաստը իշխանությունների վերին օղակներին ընդգծված անհանգստություն ու դիսկոմֆորտ է պատճառում»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ