26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է լինելու հաջորդ զոհը …

Իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դիակը`դիմածնոտային մասում հրազենային վնասվածքով. Կուտոյանը 38 տարեկան էր, 2011թ.-ից` նախագահ Սերժ Սարգսյանի օգնականը, կարճ ժամանակ եղել է գլխավոր դատախազի տեղակալ, 2016թ. փետրվարի 12-ին` նշանակվել է ԱԱԾ պետ, Փաշինյանի վարչապետ «ընտրվելուց» գրեթե անմիջապես հետո` մայիսի 10-ին, պաշտոնանկ արվել։ Որքան հասկացանք, «դեպքի» հանգամանքներն այնպես են «դասավորվել», որ խոսում են ինքնասպանության օգտին։

Տեղի ունեցածը, համաձայնեք` լիքը հարցեր է առաջացնում։ Հատկապես Փաշինյան-Վանեցյան հակամարտության վերջին դրսևորումների, այդ համատեքստում սպասվող «կոմպրոմատների պատերազմի» և ԱԱԾ-ում` իշխանության «թավշյա» փոխանցման բերմուդյան եռանկյունում կորած և միայն «մասամբ» վերականգնված փաստաթղթերի մութ պատմության «ֆոնին»։

2019թ. Բջնիի իր ամառանոցում, դարձյալ գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը։ Ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն էր գործել։ Տաք հետքերով լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված տեղեկությունների համաձայն` սպայի արժանապատվությունը թույլ չէր տվել ընդառաջ գնալ ՀՔԾ «ակնկալիքներին» և սուտ ցուցմունք տալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ բարձրաստիճան այլ նախկինների`իր գործընկերների դեմ։

Ավելի վաղ` 2019թ. հունվարին, «Նուբարաշեն» ՔՀԿ-ում իր մահականցուն կնքեց haynews.am կայքի պատասխանատուն` 50-ամյա Մհեր Եղիազարյանը, որին ՀՔԾ-ն «փակել» էր 2018թ. դեկտեմբերի 3-ին։ Իբր`կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։ Մեղադրանքը շինծու համարելով`մեր գործընկերը դեկտեմբերի 5-ին հացադուլ էր հայտարարել։ Որևէ ուշադրության չարժանանալով պատկան մարմինների կողմից` 44-րդ օրը դադարեցրել էր հացադուլը և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել բուժկետ, որտեղ էլ մահացել էր։

Օրերս դատախազությունը հապշտապ փոխել տվեց ծայրաստիճան ծանր վիճակում հենց դատարանի դահլիճից հիվանդանոց տեղափոխված Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։ Որ չմնա «իրենց վրա»։ Գեներալը դեռ վերակենդանացման բաժնում է։ Կհաղթահարի՞ ճգնաժամը, թե՞ ոչ` ոչ մեկը չգիտի, բայց կանխատեսումները, ցավոք, լավատեսական չեն։

Ինչքա՞ն է շարունակվելու ողբերգական միջադեպերի այս շղթան։ Ո՞վ է լինելու հաջորդ զոհը… Մինչև ուր կարող է իջնել «Հիսուսի բարդույթով» տառապող թավշապետն իր «ձեռքի» իրավապահ համակարգը սեփական կույր վրեժխնդրության գործիքը դարձնելու անզուսպ ցանկության մեջ։

Եվ դեռ ինչքա՞ն ենք հանդուրժելու բառի բուն իմաստով ոչնչացնող, «մահացու» այս բեսպրեդելը. մինչեւ պետության «կլինիկական մա՞հը; 

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ