20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շիշ գնեմ էժանով…./վիդեո/

Մինչեւ հարցուփորձ էի անում, թե որտեղ կարող եմ հանձնել կուտակված գարեջրի դատարկ շշերը, ու հաշվարկ էի անում, թե տաքսուն ինչքան պիտի տամ, արժե՝ հանձնել թե չէ, բնակարանիս դուռը զանգեցին: Անծանոթ մեկը բարեւեց ու ասաց, թե ապակե շշեր ունեմ՝ կարող եմ տալ՝ գնում է: Ներս հրավիրեցի, ասաց 5-15 դրամով կվերցնի:

Մասնագիտությամբ մանկավարժ է Դավիթը, երեք աղջիկ ունի՝ բարձրագույն կրթությամբ: Լոռեցի է, Աբովյանում է ապրում: Չորս-հինգ տարի է՝ “այս բիզնեսին”է: Ընկերոջ հետ է սկսել, հետո իրար չհասկացան ու հիմա ինքը առանձին է գործ անում: Աղջիկները սկզբում մի քիչ նեղվում էին, բայց հասկացան, որ “պապան վատ բան չի անում, ընտանիքն է պահում”:

“Թակում  եմ դռները, մարդ կա վիրավորում ա, նեղացնում ա, բայց ինչ եմ ասում, ասում եմ շիշ ունե՞ք ու էդքանը”,-ասում է նա ու շարունակում շշերը տեսակավորել: “Բիրդան հարստացածները մի տեսակ են, քսան դրամի համար կռիվ են անում, մարդ կա, փող էլ չի ուզում, ասում ա զիբիլից պրծել եմ ”,-պատմում է Դավիթ Ադլոյանը: Շշերի գումարը հաշվելուց էլ՝ փարատում էր ինձ:

“Ախպերս, որ դու տանեիր թանկ կնստեր վրադ, կհավաքես, մի ամիս հետո էլ եմ գալու”,-ասաց նա:

Ամենաթանկը  “Կիլիկիա” գարեջրի շշերն են՝15 դրամ, մնացած բոլոր տեսակի շշերը՝ 5-7 դրամ են:”Եթե ջարդված էլ ա ոչինչ կիլոյի տակ տալիս-գնում ա, արաղի կոնյակի, գինու, էնքան որ ապակի լինի”,-ասում է Դավիթը:

Զրույցի հետաքրքիր մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ