27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամեն ժամ իմ աղաչանքն այս է

Ամեն ժամ իմ աղաչանքն այս է` մաքրիր ինձ իմ մեղքերից, Տե՜ր: Հանցանքներիցս սիրտս զարհուրում է, աղաչում եմ քեզ, Ներիր ինձ, Տե՜ր: Արցունքներիս հանդեպ լուռ մի մնա, Տե՜ր, որովհետև այս անցավոր երկրի վրա պանդուխտ եմ ես:

Ողորմի՜ր ինձ Աստված, ողորմի՜ր ինձ, քանի որ որևէ բանի պատասխան չունեմ, ներիր ինձ, Տե՜ր: Քո ճամփաներն ուղիղ են, միայն ես մոլորվեցի, դարձի բեր ինձ և ողորմիր, Աստվա՜ծ: Քո դատաստաններն արդար են, միայն ես մեղանչեցի(մեղք գործեցի), քավիր ինձ և ողորմիր, Աստվա՜ծ:

Տե՜ր, ողորմությունդ թող մեզ վրա գա ու փրկարար խոսքդ մեզ մեղքերից պահի: Ողորմությունդ, ճշմարտությունդ ու երեսիդ լույսը թող մեզ դեպի արդարություն առաջնորդեն: Դու, որ ողորմած, գթած և համբերող ես, Տե՜ր, սրբուհի Աստվածածնի բարեխոսությամբ ընդունիր մեր աղաչանքները….

(Ապաշխարության Օրհնություն, ձայնը` ԲԿ)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ