26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Զոդի» կամրջի մոտակայքում հերթական վթարն է եղել. կա վիրավոր

Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զոդի կամրջի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ռոմեո Թ., ծնված 1978 թ.) և «ՎԱԶ-2107»  (վարորդ՝ Գոռ Պ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևոր Մելանյա Ս.-ն (ծնված 1963 թ.) հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ