26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են  թվով 5-րդ նախագահական  ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին: Քվեարկությունը կավարտվի երեկոյան 8-ին, որից հետո տեղի կունենա քվեների հաշվարկը` ընտրական հանձնաժողովի անդամների, թեկնածուների վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների ներկայությամբ, հաղորդում է “РИА Новости”-ն:

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը նշել է, որ հանրապետությունում բացվել են 273 ընտրատեղամասերը, եւս մեկը` Երեւանի ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում, որտեղ կարող են քվեարկել ՀՀ-ում գտնվող ԼՂ քաղաքացիները: Ձայնի իրավունք ունեն շուրջ 99 հազար ԼՂ քթաղաքացիներ:

Ռաշիդ Պետրոսյանը հույս է հայտնել, որ ընտրությունները` ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` կընթանան արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական` առանց խախտումների: Համաձայն ԼՂ գործող Սահմանադրությանը` երկրի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, ով հավաքում է քվեների 50 տոկոսից ավելին: Եթե ընտրողների հավասար ձայներ են հավաքում 2 թեկնածու, ապա ընտրություններից հետո 14-րդ օրը կայանում է 2-րդ փուլը, որի արդյունքում հաղթողը որոշվում է ձայների մեծամասնությամբ:

Նախագահի պաշտոնի համար պայքարում ե գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը եւ Հայաստանի Ագրարային համալսարանի  Ստեփանակերտի մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:

Ընտրություններին հետեւում են 80 միջազգային դիտորդներ աշխարհի տարբեր երկրներից, մի քանի տասնյակ արտասահմանյան լրագրողներ լուսաբանում են ընտրական գործընթացը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ