27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա»

All politics is local; ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ “բուդ-բլինչիկ-բրդուջ” օպերացիա:

Էլի ու էլի չեն դադարում վարչապետի և իր տիկնոջ կողմից հերթական ուշադրություն շեղող, արհեստականորեն թիվ մեկ թեմա դարձած քննարկումները ամանորյա սեղանների, տոնական ավանդական ուտեստներից հրաժարվելու, փողոցում “բուտերբորդ-բրդուջ-գինի” երջանիկ տոնական միջավայրի, և այլ կենցաղային հարցերի շուրջ:

Ինչ խոսք, սա ևս կարելի է քննարկել, ծանր ու թեթև անել կիրթ սեղանի շուրջ հավաքվելու, տոնելու, ուտեստներ վայելելու և փողոցային “ոտքի վրա” թափառական տարբերակների լավ և վատ կողմերը, կարելի է իրոք հարց բարձրացնել, թե Սուրբ ծննդյան քրիստոնեական ավանդական ձուկն ու փլավը ևս կարելի է փոխարինել քոչվորական փողոցային բրդուջներով թե ոչ, կարելի է հետաքրքրվել, թե Երևանի` Հանրապետության հրապարակին կից վաճառվող բրդուջ-բուտերբրոդները արդյոք այլընտրանք են լինելու, օրինակ, Գյումրիի, Կապանի, Գորիսի, Վանաձորի, Վայքի կամ Մարտունիի բնակիչների սեղաններին թե` մարզերում կարելի է դեռ բուդ-բլինչիկ ուտել, իրականում որքան գումար է պետք ծախսել Ամանորին և այսպես անվերջ… Բայց…

Կա մի կարևոր բայց, սիրելիներս, մեզ կրկին շեղում են խորքային խնդիրներից և լուրջ մարտահրավերներից:

Օրինակ հենց այսօր ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում ընդունված զեկույցում ԵԽԽՎ-ն մատնանշում է, որ “Հայաստանում շարունակվում են անհանդուրժող վերաբերմունքը և բացասական կարծրատիպերը ԼԳԲՏ անձանց և այլ փոքրամասնությունների նկատմամբ, որոշակի խմբերի կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով դեռևս չի վավերացվել Ստամբուլյան կոնվենցիան”:

Կամ նույն զեկույցում կոչ է արվում “արագացնել և ավարտին հասցնել դատական բարեփոխումները, խուսափելով որևէ գործողությունից, ինչը կարող է որակվել իբրև ճնշում”, և այստեղ կրկին մատնանշվում է կանանց, ԼԳԲՏ այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը միտված բարեփոխումների անհրաժեշտությունը:

Հարց` ինչու այսօր առաջ մղվեց “բուդ-բլինչիկ-բրդուջ” օրակարգը… Պարզ պատասխան` All politics is local…

Գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ