26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Արցախցիները, պառակտվող մարդու և ազգի տեսակ չեն». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամանակի ընթացքում որևէ կերպ հնարավոր կլինի վերականգնել թե՛ Հայաստանի, թե՛ մնացյալ խնդիրների հետ կապված կազուսները, անվերականգնելին Արցախն է:

Անդրադառնամ Նիկոլի քաղաքական
հայտարարություններին ու խոստումներին՝ ներկայացնեմ մեկ այլ հայտարարություն՝ «Հայաստանը ևս հակամարտության կողմ է և լիարժեք կխոսի իր անունից: Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի»:
Նիկոլը քանիցս հանդիպել է Ալիևի հետ և բանակցել Արցախի հարցի շուրջ, սակայն այդ հանդիպումներից ոչ մեկի ժամանակ հանրությունը չի տեսել բանակցային սեղանի մոտ նստած Բակո Սահակյանին կամ Մասիս Մայիլյանին։ Ավելին, ՄԽ համանախագահների Բրատիսլավայի հայտարարության մեջ ակնարկներ կային նաև այն մասին, որ Արցախի՝ բանակցություններին մասնակցելու մասին նրանց օրակարգում ընդհանրապես գոյություն չունի։ Նրանք անգամ թեթև ակնարկել էին՝ զերծ մնալ բանակցություններին խոչընդոտող հայտարարություններ անելուց։ Միանշանակ ներկայացվածն այն մի քանի փոքր օրինակներն են, որոնք ի ցույց են դնում այս իշխանությունների տված և կատարած խոստումների տարբերությունը, ինչը վկայում է նրանց ապիկարության ու անմեղսունակության մասին։ Հստակ պետք է ֆիքսենք, որ ընտրություններից ուղիղ մեկ տարի անց նախընտրական շրջանում արված խոստումների, հայտարարությունների զգալի մասը Նիկոլը ու իր «թավշյա գվարդիան» չեն կատարել, իսկ կառավարության կողմից կատարած քայլերի մի մասն իրենց տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլերն են։ Փաստն այն է, որ այսօր իշխանությունների վարած քաղաքականությունը որևէ հույս չի ներշնչում, ինչը վկայում է, որ երկրում ստեղծված պատային իրավիճակը մոտ ապագայում կարող է կտրուկ փոխվել։

Հ.Գ. Արցախցիները, պառակտվող մարդու և ազգի տեսակ չեն՝ ոչ գույների, ոչ էլ խմբավորումների… Իրանք միշտ էլ համախմբվել են մեր պետության, մեր պետականության, մեր սուրբ գաղափարի շուրջը…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ