19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու են այդքան սարսափած Սերժ Սարգսյանից

Իսկ այժմ մեկ այլ ինստիտուցիոնալ եւ քաղաքական ռեալ դեմքերով հարուստ կուսակցության  մասին` ՀՀԿ-ի,  որը Նիկոլի եւ  նիկոլականների աչքի գրողն է: 

Մենք արդեն առիթ ունեցել ենք հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանի դեմ քրեաքաղաքական  հետապնդումը  սանձազերծվել էր նրա զագրեբյան ելութից հետո, իսկ ընտրված խափանման  միջոցը`  չբացակայելու  ստորագրությունը, նպատակադրված է կանխելու նոր «Զագրեբները», գրում է Իրավունքը

Սակայն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նշելով, որ եթե Քոչարյանի գործը ջուր է, ապա   Սարգսյանինը`  օդ,  հատուկ շեշտեց. «Իշխանությունները քանի՞ գլխանի են, որ Սերժ Սարգսյանին խանգարեն որեւէ  տեղ  մեկնելու»: 

Եվ, ի դեպ, երրորդ նախագահի փաստաբանները դատախազությունում բողոքարկել են նրա  խափանման միջոցը:  Իսկ Ռեֆորմիստների կուսակցության  ղեկավար Վահան Բաբայանը շեշտում է մեկ այլ գործոն.

 «Համատարած պոպուլիզմի, Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ լուծումների առաջ քաշման,  ինչպես  նաեւ  փուչիկ խոստումների ֆոնին, մարդիկ սկսում են հասկանալ, որ Սերժ Սարգսյանը չէր մեղավոր, որ իրենք դեռ չէին  ապրում իրենց երազած երկրում: Սերժ Սարգսյանի վարկանիշը  կտրուկ  աճում է, իսկ դա  անհանգստացնում է  թավշյա պոպուլիստներին եւ  «քննադատությունների կազմակերպում» օպերացիան  չի տալիս իրենց  ուզած  արդյունքները: 

 Հասարակությանը ապակողմնորոշած նախկին լրագրողը այսօր այլեւս չունի իր ստերի հայտնի  «զինանոցում»  որեւէ լուրջ բան, ինչը կշեղեր հասարակությանը իր իսկ տված խոստումների  կատարման գործընթացից  եւ  իրավիճակի իրական պատկերը տեսնելու մարդկանց բնական  ձգտումից»:

Եվ այսպես` իրապաշտությունն ընդդեմ պոպուլիզմի: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ  ինստիտուցիոնալ կուսակցությունն այդ հենքով են առաջնորդվում: Իսկ թրաշամանուկների ստերից բոլորը կուշտ են:  Եվ հեռու չէ այն պահը, որ հանրությունը մերժելու է Նիկոլին ու նիկոլական փաշիզմը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ