21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Հաջորդ քայլը՝ ձերբակալություն

10736302-777x437
Ա­յո, ձեր­բա­կա­լու­թյուն, որ­պես հեր­թա­կան քայլ` դա­տա­կան հա­մա­կար­գի վերջ­նա­կան ոչն­չաց­ման: Նախ` մեկ ան­ձի տված ցուց­մուն­քի պատ­ճա­ռով: Իսկ որ ա­ռա­վել էա­կան է` կեղծ ցուց­մուն­քի: Ընդ ո­րում, ցուց­մունք տված, ցուց­մունք կոր­զած, հրա­հանգ ի­ջեց­րած «կոնգ­լո­մե­րա­տի» նկատ­մամբ` վաղ­վա օր­վա նոր ի­րա­վա­բա­նա­կան ծան­րա­բեռն­վա­ծու­թյունն ա­վե­լաց­նե­լու հաշ­վին, բայց ա­ռայժմ` փաս­տե­րի ու հատ­կա­պես ցուց­մունք­նե­րի մա­սով: Այս մասին գրում է irates.am-ը:
 
Չանդ­րա­դառ­նանք ցուց­մունք տվա­ծի հո­գե­բա­նա­կան նկա­րագ­րին. ա­ֆեկ­տիվ, կախ­վա­ծու­թյուն­նե­րի նկատ­մամբ նրա տե­սա­կա­յին բնու­թա­գի­րը նույն­պես թող­նե­լով վաղ­վան, ար­ձա­նագ­րենք` նախ­կին գյուղ­նա­խա­րար Սեր­գո Կա­րա­պե­տյա­նի ցուց­մուն­քի այն հատ­վա­ծը, ուր վեր­ջինս «պն­դել» է, թե ին­քը զան­գա­հա­րել է «Ֆլեշ» ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րին, նրան ա­սել, որ ա­վե­լի ցածր գնով դիզ­վա­ռե­լիք ա­ռա­ջար­կող կա։ Բար­սեղ Բեգ­լա­րյանն էլ իբր զար­մա­ցել է` ո՞նց թե… պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կա Սերժ Սարգ­սյա­նի հետ` մր­ցույ­թում ի­րենց ըն­կե­րու­թյու­նը հաղ­թող ճա­նա­չե­լու մա­սով։
 
Ոչ. չենք ա­սում, որ սույն կար­գի քն­նու­թյուն­նե­րը գնալ-գնա­լով` մեկ էլ ու կա­րող են հաս­նել այն­պի­սի «նր­բու­թյուն­նե­րի», որ դի­ցուք, հարց ա­ռա­ջա­նա` ո­րոշ «տե­ղա­շար­ժեր» պե­տու­թյան մեջ, ա­սենք, «Իս­կան­դեր­ներ» գնե­լուն առ­նչ­վող, ինչ­պե՞ս են տե­ղի ու­նե­ցել` Ադր­բե­ջա­նի հետ ռազ­մա­կան բա­լան­սը հենց միայն «Իս­կան­դե­րով» հա­վա­սա­րեց­նե­լու ա­ռու­մով:
Չէ, նման բան չենք ա­սում, պար­զա­պես մտա­ծում ենք: Դառ­նա­լով էլ Սեր­գո Կա­րա­պե­տյա­նի ցուց­մուն­քին, ար­ձա­նագ­րում ենք` չի ե­ղել նման զանգ, չի ե­ղել նման խո­սակ­ցու­թյուն (ՏՏ դար է. կա­րող են հե­ռա­խո­սազ­րույց­նե­րը վեր­ծա­նել-տես­նել, որ հո­գե­բա­նա­կան տրան­սի մեջ գտն­վող ցուց­մուն­քա­տե­րը, ինչ­պես և նրան հրա­հան­գող վեր­նա­խա­վը, բուն ղե­կա­վա­րը հո­գե­բա­նա­կան խն­դիր­ներ ու­նեն ու ստում են):
 
Ի­հար­կե, կա­րե­լի էր ծան­րա­նալ ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան ինս­տի­տու­տի, եր­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ ի­րա­վա­կան ա­մե­նա­թո­ղու­թյան, խե­լա­գա­րու­թյան հաս­նող կան­խա­վար­կած­նե­րի վրա: Կա­րե­լի էր Սերժ Սարգ­սյա­նի փաս­տա­բա­նի հան­գույն հարց­նել` քվան­տը հաս­կա­ցանք, ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի նա­նո-ա­րա­գու­թյու­նը` նույն­պես, բայց… եր­կու րո­պեում վեց էջ «մե­ղադ­րան­քը», տղերք, մի քիչ թի­թի­զու­թյուն չէ՞ ե­րաժշ­տա­կան նո­տա­նե­րով մե­ղադ­րանք գրե­լու հա­մար` էն էլ «վնգս­տո­ցի» էս թունդ օ­րե­րում:
 
Մա­նա­վանդ որ, ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը նաև եվ­րո­պա­կան մեծ ըն­տա­նի­քի` ԵԺԿ ան­դամ կու­սակ­ցու­թյան նա­խա­գահն է, և պետք չէ կաս­կա­ծել, որ հա­յաս­տա­նյան այ­սօր­վա խոր մե­կու­սաց­ման. Ռու­սաս­տա­նի գր­պա­նում հար­մա­րա­վետ տե­ղա­վոր­վե­լու ի­դեա-ֆիք­սի, բուռն գոր­ծըն­թաց­նե­րի ար­դյուն­քում, նույն Ռու­սաս­տա­նը և մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը` իր բարձ­րա­գույն ինս­տի­տուտ­նե­րով, ար­ձա­նագ­րեն` փո­ղո­ցից ե­կա­ծը փո­ղո­ցում պետք է մնա:
Ոչ այն պատ­ճա­ռով, որ գոր­ծիքն օգ­տա­գոր­ծե­լուց հե­տո կորց­նում է յուր պի­տա­նիու­թյու­նը, այլ որ ոս­կի կա­նոն է` հա­նուն թշ­նա­մու սե­փա­կան գե­նե­րալ­նե­րին, նա­խա­գահ­նե­րին, սե­փա­կան լե­զուն, պատ­մու­թյու­նը ու­րա­ցա­ծը, ու­րա­ցու­մից կախ­վա­ծու­թյան մեջ է` հա­վերժ, ան­վերջ, և օ­բյեկտ է նոր ու­րա­ցում­նե­րի (Գա­պոն քա­հա­նան` ձեզ վկա):
 
«Հան­գույցն» այլ տեղ է. Սերժ Սարգ­սյա­նի նկատ­մամբ ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան իս­տի­տու­տի հեր­թա­կան ոչն­չա­ցու­մից (իշ­խա­նու­թյու­նը զավ­թած սույն պեր­սո­նը հույս ու­նի, ի­րեն «նա­խա­գահ» ան­վա­նած Լավ­րո­վի և Ռու­սաս­տա­նի սիր­տը շա­հե­լու հա­մար, ա­ռա­ջի­կա­յում բաց թող­նել Ռո­բերտ Քո­չա­րյա­նին (դրա­նով բա­ցատ­րեք վե­րաքն­նի­չի դա­տա­վոր Մխի­թար Պա­պո­յա­նին Քո­չա­րյա­նի գոր­ծը հանձ­նե­լու հան­գա­ման­քը) և Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կա­լան­քից ա­զատ ար­ձակ­մամբ, Սերժ Սարգ­սյա­նի ձեր­բա­կալ­մամբ շա­հել Ռու­սաս­տա­նի «սերն» ու գու­թը, հըն­թացս` լռեց­նել Քո­չա­րյա­նին ու յուր սա­տե­լիտ­նե­րին, այս ան­գամ` ընդ­դեմ Արևմուտք, և խա­ղա­լով ռու­սա­կան դաշ­տում, ժա­մա­նակ շա­հել, մինչև Ռու­սաս­տանն ու «գոս­պո­դին» Լավ­րո­վը Նի­կո­լին դարձ­նեն «գոս­պո­դին պրե­զի­դենտ»:
 
Այ­նու­հան­դերձ, չմո­ռա­նանք մեկ շատ էա­կան նր­բու­թյուն` Սերժ Սարգ­սյա­նը կա­րո­ղա­նում է խա­ղալ տար­բեր խա­ղա­քար­տե­րով` սե­ղա­նի վրա, սե­ղա­նի տակ, սե­ղա­նի կող­քին, այդ թվում և` ձեր­բա­կալ­ված ժա­մա­նակ:
Այս­քա­նը:
 
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ